«Լիճք (Գեղարքունիքի մարզ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
Լիճք գյուղը գտնվում է Սևանա լճի հարավ-արևմտյան մասում` գողտրիկ լեռներով շրջապատված գոգավորությունում: Գյուղի տարածքում կան բազմաթիվ աղբյուրներ, որոնց ջրերից գոյանում է Լիճք գետը:
Տեղանքի բուսական աշխարհի հետ կապված գյուղն սկզբից կոչել են '''Եղեգնագեղ''', '''Եղեգնագյուղ''', 1836 թվականից` '''Գյոլ''', '''Գել''', '''Գյոլ-Քենդ''', իսկ 1946 թվականի ապրիլի 26-ի ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի որոշմամբ` Լիճք:
Լիճքի մոտ պահպանվել են բրոնզեդարյան դամբարանադաշտ («Չորանոցներ» թաղամաս), կիկլոպյան ամրոցի և միջնադարյան բնակատեղիի ավերակներ (Պողոսի գյուղ), մի մատուռ (Ծաղկավանք),խաչքարեր, որոնցից մեկը կանգնեցրել են Խաթունի և Հայրումի որդիները` 1284 թվականին: 1950-1960 թվականներին հայտնաբերվել է նաև արամերեն մեկ արձանագրություն:
Լիճքեցիները մինչև խորհրդային տարիները, համագործակցելով հարևան Վերին Ադյաման և Թազաքենդ գյուղերի բնակիչների հետ, քուրդ ու թուրք հրոսակներից հաջողությամբ պաշտպանել են իրենց ընտանիքներն ու ունեցվածքը, որի համար էլ ստացել են «արյունախում» մականունը…
1918 թվականին տեղահան են արել Ահմադ Աղի գյուղը` սեփականացնելով այդ գյուղի տարածքները:
 
== Բնակչությունը ==
Տող 10.
Բնակչության ընդհանուր թիվը կազմում էր 273 մարդ:
Նույն աղբյուրներում նշվում է, որ Գյոլ-Քենդ գյուղի վարելահողերն ու խոտհարքերը բավականին շատ են: Բնակիչներն անձնական կարիքների համար զբաղվել են նաև ձկնորսությամբ: Պետք է նշել, որ գյուղի տարածքում գտնվող քաղցրահամ աղբյուրների ջրերը, իշխան ձկան իսկական <<պահեստարաններ>> էին…
Գյուղն ունեցել է նաև երկու ջրաղաց և նույնքան էլ ձիթհանք: Գործեղ ջրաղացներն ու ձիթհանքերը հուշում են, որ գյուղի բնակիչները այդ տարիներին էլ են հիմնովին կառչած եղել հողին, որից քամել են իրենց գոյատևման հիմնական միջոցը` հացը:
1852 թվականի տեղական մարդահամարի տվյալներով Գյոլ-Քենդ գյուղում կրկին եղել է 44 ծուխ, երեք ծուխ մարել է, որոնց փոխարինել են 1847 թվականին Մուշից գաղթած երեք ընտանիքները: Ազգաբնակչության թիվը 265 է` 167 հոգի արական սեռի և 98 հոգի` իգական:
Բնակչությունը հետագա քսան տարիների ընթացքում լիովին հարմարվել է տեղանքին ու կլիմային, ընդարձակել է վարելահողերը, զբաղվել է անասնապահությամբ և ու ձկնորսությամբ:
1873 թվականին գյուղի ծխերի թիվը համարյա կրկնապատկվել է (84 ծուխ), իսկ բնակչությունը աճել է մոտ երեք անգամ` հասնելով 801 մարդու: Նրանց սեռային կազմն էլ է հավասարակշռվել` 397 տղամարդ և 404 կին:
1886 թվականին արխիվային տվյալների համաձայն գյուղի ծխերի թիվը արդեն 95 էր, բնակչությունը` 1173:
Հետագա տարիներին գյուղի ազգաբնակչության աճի մասին կարելի է ծանոթանալ ստորև բերված աղյուսակից:
 
 
Տող 45.
 
=== Անաշե-Բերդ-Լիճք ===
<gallery>
Պատկեր:Example.jpg|Նկարագրություն1
 
</gallery>
Վերևի նկարը այսօրվա Լիճքի խորհրդանիշն է, որի ստեղծման գաղափարը ''Հակոբ Սահակի Հակոբյանինն'' է, իսկ ստեղծողներն են ''Արա և Արմեն Հոխիկյաններն'' ու ''Համլետ Հակոբյանը'':
Խորհրդանիշն իրենից ներկայացնում է ոսկով շրջանակված վահան, որի վրա նկարված է Ալաշկերտի բերդը: Բերդի պարսպի վրա գրված է '''Անաշե''', որը Ալաշկերտի ուրարտական շրջանի անունն է: Բերդի դարպասների վրա, որոնց վրա փականներ չկան ու սպասում են մեր վերադարձին, պատկերված են երկու առյուծներ, իսկ առյուծը Բագրատունիների խորհրդանիշն է: Առյուծներից մեկի մոտ քրիստոնեության խորհրդանիշն է` խաչը, իսկ մյուսի մոտ վարդ` Բագրևանդի խորհրդանիշը:
Բերդից քիչ ներքև '''Արածանին''' է, որի մեջ, ըստ ավանդույթի Տրդատ առաջինի հրամանով քրիստոնյա է մկրտվել հայ ժողովուրդը: Արածանիից ներքև արդեն Սևանա լճի մի մասն է երևում, որի ափին` եղեգների մեջ խրված '''ԼԻՃՔ''' տեղանունը, որը խորհրդանշում է մեր գյուղը: