«Ալեքսանդր Պոկրիշկին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: սովետական → խորհրդային, Սովետական → Խորհրդային (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{վերանայիր տարեթվերը}}
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Ալեքսանդր Իվանովիչ Պոկրիշկին''' (ծնվել է՝ [[1913]]{{ԱԾ}}), խորհրդային զորահրամանատար, ավիացիայի մարշալ ([[1972]]), [[Խորհրդային Միության հերոս|Խորհրդային Միության եռակի հերոս]] ([[Մայիսի 24]], [[1943]], [[Օգոստոսի 28]], [[1943]], [[Օգոստոսի 19]], [[1944]])։ [[Խորհրդային Միություն|ՍՄԿԿ]] անդամ [[1942 թվական]]ից։ Ավարտել է ավիատեխնիկների ավիացիոն դպրոցը ([[1933]]), Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան ([[1948]]), Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան ([[1957]])։ [[Հայրենական մեծ պատերազմ]]ի ([[1941]]-[[1945]]) ժամանակ եղել է էսկադրիլիայի հրամանատարի տեղակալ և հրամանատար, գվարդիական 16-րդ ավիացիոն կործանիչ գնդի հրամանատարի օգնական և հրամանատար, 9-րդ գվարդիական ավիացիոն կործանիչ դիվիզիայի հրամանատար։ Մասնակցել է Հարավային, Հյուսիսային, Կովկասյան, 1-ին, 2-րդ և 4-րդ Օկր․ ռազմաճակատներում մղված մարտերին։ Կատարել է ավելի քան 600 մարտական թռիչք, մղել 156 օդային մարտ, խփել թշնամու 59 ինքնաթիռ։ Ետպատերազմյան տարիներին ՀՕՊ-ի զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալն էր ([[1968]]-[[1972]]),[[1972]]-[[1981 թվական]]ին՝ [[ԽՍՀՄ]] [[ԴՕՍԱԱՖ]]-Ի ԿԿ-Ի նախագահ։ [[ԽՍՀՄ]] II-X ․գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է [[Լենինի շքանշան|Լենինի]] 4, [[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան հեղափոխության]], Կարմիր դրոշի 4, Մուվորովի II աստիճանի 2, Կարմիր աստղի 2, ինչպես նաև արտասահմանյան շքանշաններով և մեդալներով։ Գրել է «Կործանիչի թևերը» ([[1944]]) և «Պատերազմի երկինքը» ([[1966]]) գրքերը։
 
== Ծանոթագրություններ ==