«Գլաձորի համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Պատմություն: ուղղագրական
Տող 38.
== Պատմություն ==
 
Հայաստանում «Համալսարանհամալսարան» բառը կար վաղնջական ժամանակներից ի վեր։ Այն գրանցված էր մեսրոպատառ առաջին մատյանների էջերում և պիտի իրականանար։ Համալսարանատենչ հայ երիտասարդներն այլ երկրներում էին կրթություն ստանում։ Սակայն գալով հայրենիք, ջանում էին իրենց գիտելիքներով մայր հողում ստեղծել կրթական օջախներ։ Սովորեցնում էին այն գրքերով, որ բերել էին իրենց հետ, և նրանցով, որ ստեղծել էին իրենք՝ մեր պատմահայր [[Մովսես Խորենացի]]ն, նրա դասակից [[Դավիթ Անհաղթ]]ը, հանրագիտակ Անանիա Շիրակացին և այլք։այլք: Սակայն դարերով փայփայած համալսարան անվան համար բախտը ստեղծեց մի դպրոց, որը պիտի բացվեր [[թաթար-մոնղոլներ]]ի տիրապետության դժնդակ տարիներին։ Դա [[Սյունիք նահանգ]]ի Վայոց ձորում հիմնադրված դպրոցն էր, որը հետագայում պիտի կոչվեր Գլաձորի համալսարան։ Նրա օրրանն էր Գլաձորի կամ Աղբերց վանքը, հիմնադիրը՝ Ներսես Մշեցին, [[Մուշ]] քաղաքից, որը շնորհաշար [[Վարդան Արևելցու]] սանն էր։ Այն բացվել է '''1280-ական թթ'''. և գոյատևել է '''60 տարի'''։ Դասավանդման լեզուն [[հայերեն]]ն էր, և ուսումնառությունը սերտորեն կապված էր հայրենի մշակույթի հետ։ Գլաձորի հովանավոր եղավ Վայոց ձորի նահանգապետ Պռոշ Իշխան Խաղբակյանը։ Համալսարանը գտնվում էր Պռոշի իշխանանիստ Արկղունք ավանի մոտ։ Երբ '''1284 թ-ին''' իր մահկանացուն կնքեց համալսարանի հիմնադիր և տնօրեն [[Ներսես Մշեցի]]ն, Պռոշի հորդորներով տնօրեն դարձավ [[Եսայի Նչեցի]]ն։
Գլաձորի բարձր դպրոցը ուներ երեք լսարան՝
# Եկեղեցական և աշխարհիկ դպրության լսարան