«Գլաձորի համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Պատմություն: ոճական ուղղումներ, ուղղագրական, ճշտումներ
→‎Պատմություն: փաստերի ավելացում
Տող 38.
== Պատմություն ==
 
Հայաստանում «Համալսարան» բառը կար վաղնջական ժամանակներից ի վեր։ Այն գրանցված էր մեսրոպատառ առաջին մատյանների էջերում և պիտի իրականանար։ Համալսարանատենչ հայ երիտասարդներն այլ երկրներում էին կրթություն ստանում։ Սակայն գալով հայրենիք, ջանում էին իրենց գիտելիքներով մայր հողում ստեղծել կրթական օջախներ։ Սովորեցնում էին այն գրքերով, որ բերել էին իրենց հետ և նրանցով, որ ստեղծել էին իրենք՝ մեր պատմահայր [[Մովսես Խորենացի]]ն, նրա դասակից [[Դավիթ Անհաղթ]]ը, հանրագիտակ Անանիա Շիրակացին և այլք։ Սակայն դարերով փայփայած համալսարան անվան համար բախտը ստեղծեց մի դպրոց, որը պիտի բացվեր [[թաթար-մոնղոլներ]]ի տիրապետության դժնդակ տարիներին։ Դա [[ՍյունյացՍյունյիք նահանգ]]ի Վայոց ձորում հիմնադրված դպրոցն էր, որը հետագայում պիտի կոչվեր Գլաձորի համալսարան։ Նրա օրրանն էր Գլաձորի կամ ԱղբերիԱղբերց վանքը, հիմնադիրը՝ Ներսես Մշեցին, [[Մուշ]] քաղաքից, որը շնորհաշար [[Վարդան Արևելցու]] սանն էր։ Այն բացվել է '''1280-ական թթ'''. և գոյատևել է '''60 տարի'''։ Դասավանդման լեզուն [[հայերեն]]ն էր, և ուսումնառությունը սերտորեն կապված էր հայրենի մշակույթի հետ։ Գլաձորի հովանավոր եղավ Վայոց ձորի նահանգապետ ՊրոշՊռոշ Իշխան Յաղբագյանը։Խաղբակյանը։ Համալսարանը գտնվում էր ՊրոշիՊռոշի իշխանանիստ Արկղունք ավանի մոտ։ Երբ '''1284 թ-ին''' իր մահկանացուն կնքեց համալսարանի հիմնադիր և տնօրեն [[Ներսես Մշեցի]]ն, Պրոշի հորդորներով տնօրեն դարձավ [[Եսայի Նչեցի]]ն։
Գլաձորի բարձր դպրոցը ուներ երեք լսարան՝
# Եկեղեցական և աշխարհիկ դպրության լսարան
# Գրչության արվեստի լսարան
# Խազագիտության և երաժշտության լսարան
Հայտնի էր, որ Գլաձորի համալսարան ընդունվում էին այսօրվա բառով` միջնակարգ կրթություն ունեցող երիտասարդներ, որոնք 6-7-8 տարի ուսանելուց հետո պատրաստում էին քննաճառ և պաշտպանում գիտական աստիճան։ Գլաձորն այդ ժամանակ անմրցակից էր, այն կոչում էին «Երկրորդ Աթենք Պանծալի»։ Այստեղ էին գալիս սովորելու Հայաստանի հեռավոր շրջաններից և անգամ [[Կիլիկիա]]յից։ Այստեղ էին դասավանդում հռչակավոր ուսուցիչներ՝ Եսայի Նչեցին, Դավիթ Սասնեցին, Թորոս Տարոնացին, հռչակավոր գրիչ, նկարիչ և ճարտարապետ [[Մոմիկ]]ը։ Մեր միջնադարյան մշակույթում հռչակված է Գլաձորի համալսարանի գրչական մանրանկարչության դպրոցը, որը ճանաչվել է որպես ինքնուրույն հոսանքի՝ բուն Գլաձորյան դպրոց, որտեղ իշխում էր սևի և ոսկեգույնի համադրությունը։ Գլաձորի նշանակալի արժեքներից է այն, որ այստեղից սկզբնավորվեցին նոր դպրոցներ։ Գլաձորում է կրթություն ստացել պատմիչ Ստեփան Օրբելյանը, [[Հովնան Որոտնեցի]]ն, [[Գրիգոր Տաթևացի]]ն, Խաչատուր Կեչառեցի բանաստեղծը, գրական գործիչ Հովհաննես Երզնկացին, տաղանդավոր վարդապետներ Հովհաննես Արճիշեցին, Մխիթար Սասնեցին և այլն։ Գլաձորի մայրամուտից հետո [[Եսայի Նչեցի|Եսայի Նչեցու]] աշակերտ Հովնան Որոտնեցին փոխադրվելով [[Տաթևի վանք]] այնտեղ համալսարանական կարգ ու կանոն ստեղծեց։
 
== Պատկերասրահ ==