«Հացիկ (Շիրակի մարզ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 9թ → 9 թ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 80.
[[Պատկեր:P1020304 Լճակ Հացիկում.JPG|մինի|Լճակ Հացիկում]]
== Պատմություն ==
Հացիկ գյուղի բնակիչները հաստատվել են այստեղ 19301830-ական թվականներից՝ ռուս-թուրքական 1828-1829 թվականների պատերազմի ավարտից հետո։ [[Ռուսաստան]]ի և [[Թուրքիա]]յի միջև 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո [[Ադրիանոպոլիս]] քաղաքում 1829 թ.-ի սեպտեմբերի 2(14) կնքվեց պայմանագիր։ Այն բաղկացած էր 16 հոդվածից և մեկ առանձին ակտից։ Ա.հ.պ.-ով Ռուսաստանին անցան [[Դանուբ]]ի գետաբերանն իր կղզիներով, [[Սև ծով]]ի կովկասյան ափերը՝ [[Կուբան]]ի գետաբերանից մինչև [[Աջարիա]]յի հյուսիսը՝ [[Անապա]] և [[Փոթի]] նավահանգիստներով, [[Ախալցխա]]յի փաշայությունը՝ [[Ախալքալաք]] և [[Ախալցխա]] բերդերով։ Ռուսաստանահպատակներին իրավունք վերապահվեց ազատ առևտուր անել Թուրքիայում, ռուսական և օտարերկրյա առևտրական նավերին թույլատրվեց անարգել անցնել [[Բոսֆոր]]ի և [[Դարդանել]]ի նեղուցներով։ Թուրքիան պարտավորվեց 1,5 տարում վճարել 1,5 մլն. հոլանդական գուլդեն ռազմատուգանք, ճանաչեց [[Հունաստան]]ի, [[Մոլդավա]]յի, [[Վալախիա]]յի ու [[Սերբիա]]յի ինքնավարությունը։ 13-րդ հոդվածով սահմանվեց փոխադարձ գաղթի իրավունք։ Թուրքահպատակ հայերը կարող էին 18 ամսվա ընթացքում իրենց շարժական գույքով տեղափոխվել Ռուսաստան տիրապետության տակ գտնվող հայկական տարածքները։ 1829-1830 թ.-ին շուրջ 100 հազար հայ [[Էրզրում]]ից (Կարին), [[Կարս]]ից, [[Բայազետ]]ից գաղթեց [[Անդրկովկաս]] ։
 
Հաստատված կարգի համաձայն՝ նախատեսվում էր գաղթող վաճառականներին ու արհեստավորներին բնակեցնել քաղաքատիպ վայրերում, իսկ գյուղացիներին՝ պետական հողերի վրա։ Նրանց նյութական օգնություն ցույց տալու համար հատկացված էր 380 հազար ռուբլի արծաթ դրամ։ Գյուղացիները 6 տարի ժամկետով ազատվում էին հարկերից և տուրքերից<ref>Հայկական Սովետական հանրագիտարան Երևան 1974 թ.հ 1, էջ 92</ref>։