«ՌԳՀԻ-ի ՌՕԴ-54/2,6 ռադիոօպտիկական դիտակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Անտենաներ ՀոթՔաթ գործիքով
Տող 7.
Գլխավոր հայելու կայունությունը շատ բարձր է: Այն այմանավորված է երկրի մակերեսի ստվարաշերտի կայունությամբ ու ջերմային մեծ իներցիայով: Չկան կշիռների վերաբաշխումից, քամուց և այլ պատճառնրից գոյացող դեֆորմացիաներ: Ջերմային դեֆորմացիաները երկարատև ժամանակի ընթացքում չեն գերազանցում 0,15 մմ, որովհետև հենակներն ու բետոնը միշտ գտնվում են պանելների հետ ստվերում, իսկ ձմռանը դրանք պանելների հետ մեկտեղ տաքացվում են կալորիֆերներով:
 
Այդիսի բարձր ճշտություն ու կայունություն չունի աշխարհում և ոչ մի մեծ [[անտենա]]: Նրանցից ոչ մեկն ընդհանրապես չունի ձուլված ու մշակված մակերես, որն, իդեպ, անիմաստ կլիներ կրող շարժական հայելիների հիմնակմախքի բարձր դեֆորմատիվության պատճառով: Հայելու մեծ ճշտությունը թույլ է տալիս աշխատել շատ կարճ ալիքներով: Տվյալ դեպքում ալիքի նվազագույն երկարությունը կարող է կազմել 1 մմ, անտենային բարձր էֆեկտիվության առկայությամբ: Դա նշանակում է, որ ճառագայթի լայնությունը այդ ալիքի երկարության դեպքում կազմում է աղեղի մոտ կես վայրկյան, իսկ ուժեղացման գործակիցը հավասար է 5 միլիարդ: Սրանք անտենաների ու ռադիոդիտակների մեջ ռեկորդային թվեր են:
 
===== Փոքր հայելին =====