«Օֆելյա Համբարձումյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
 
== Կենսագրություն ==
Դեռ վաղ տարիքից մասնակցել է պիոներ-դպրոցականների քաղաքային պալատի ժողովրդական նվագարանների անսամբլի աշխատանքներին` իր զրնգուն ձայնով գերելով ունկնդիրներին։ Ականավոր երգչուհի [[Արաքսյա Գյուլզադյան]]ը պատմում էր, որ առաջիններից մեկը ինքն է լսել շնորհալի դպրոցականին, մոտեցել ու գովեստի խոսքեր հղել, իսկ հետո էլ հորդորել է ստանալ երաժշտական կրթություն և ոտք դնել երգի արհեստավարժ բնագավառ։ Ապագա երգչուհին սովորել և ավարտել է [[Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարաննուսումնարան]]ն ու հրավիրվել ռադոյի ժողովրդական նվագարանների անսամբլ` մի ամբողջ կյանք ապրելով այստեղ, մի ամբողջ կյանք նվիրելով [[Արամ ՄերանգուլյանիՄերանգուլյան]]ի գլխավորած անսամբլին, որը միշտ հավատարիմ մնաց հայ աշուղական, ժողովրդական երգարվեստին, նպաստեց կոմպոզիտորական երգի ստեղծմանն ու տարածմանը։ [[1944]] թվականից՝ հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի էր։
 
Երգեցողությունն առանձնանում է խոր արտահայտչականությամբ, ազգային վառ երանգավորումով։ Երգացանկն ընդգրկում է հիմնականում հայ ժողովրդական, գուսանական և աշուղական, ինչպես նաև՝ կոմպոզիտորական երգեր։ Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել [[Սայաթ-Նովա]]յի ստեղծագործությունները` «Ես կանչում եմ լալային», «Չկա քիզի նման» և այլն։ Երգել է [[Ֆարհադ]]ի, [[Միսկին Բուրջի]]ի, [[Ջիվանի|Ջիվանու]], [[Շերամ]]ի երգերը։ Նրա ստեղծագործական թռիչքները կապակցվեցին աշուղներ [[Հավասի|Հավասու]], [[Գուսան Աշոտ|Աշոտի]] և [[Շահեն (գուսան)|Շահենի]] ստեղծագործություններին, որոնցից շատերի առաջին կատարողն ինքը եղավ` իր կատարումներն ուղեցույց դարձնելով բոլորի երգիչ-երգչուհիների համար։ Աշուղ Աշոտը խոստովանել է, որ «Օջախում» , «Դու ծաղկավառ Զանգեզուրի» և մի շարք այլ երգեր հորինել է հատկապես Օֆելյա Համբարձումյանի համար։ Շահենն էլ իր «Էլինար» պոեմն է գրել Օֆելյա Համբարձումյանի համար` ամեն ինչ կառուցելով երգչուհու ձայնական յուրահատկությունների վրա։ Շատ երգչուհիներ և անգամ երգիչներ կատարեցին «Օջախում» երգը, սակայն Համբարձումյանի կատարումը մնաց անգերազանցելի։ Անգերազանցելի մնացին նաև [[Ավետիք ԻսահակյանիԻսահակյան]]ի բանաստեղծությունների հիման վրա գրված մի շարք երգերի կատարումներ, որոնցում ակնառու դարձավ բանաստեղծական սյուժեի ներքին ողբերգականությունը։
 
Համերգներով հանդես է եկել [[ԱՊՀ]] քաղաքներում, արտասահմանյան հայաբնակ վայրերում ([[Լիբանան]], [[Սիրիա]], [[Եգիպտոս]], [[Ֆրանսիա]], [[ԱՄՆ]])։ [[21-րդ դար]]ում բեմում այլևս հանդես չի եկել։
 
== Պարգևներ ==