«Երեխայի իրավունքների կոնվենցիա»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 42.
Կրթության անբաժանելի մաս է կազմում [[դաստիարակություն]]ը: Դրա համար ընտանեկան դաստիարակության խնդիրների հետ միասին Կոնվենցիան (հոդված 18) պահանջում է, որպեսզի «ձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի ապահովվի երեխայի դաստիարակության և զարգացման համար երկու ծնողների ընդհանուր և միանման պատասխանատվության սկզբունքների ճանաչումը: Ծնողները կամ համապատասխան իրավիճակներում օրինական խնամակալները կրում են երեխայի դաստիարակության և զարգացման հիմնական պատասխանատվությունը: Երեխայի լավագույն հետաքրքրությունները նրանց հիմնական խնդիրն են»:
* 20-րդ հոդվածը բնորոշում է ծնողազուրկ երեխաների հասարակական դաստիարակության (հոգածության) խնդիրները: «Նման հոգածությունը կարող է ներառել մասնավորապես երեխային հանձնել դաստիարակության, [[որդեգրում]] կամ անհրաժեշտության դեպքում երեխաների խնամքի հանձնում համապատասխան կազմակերպություններին
* Կոնվենցիայի 21-րդ հոդվածը սահմանում է այլ երկրում երեխայի որդեգրման իրավունքները. «այլ երկրում երեխայի որդեգրումը կարող է դիտարկվել որպես այլընտրանք երեխայի մասին հոգածության, եթե երեխան չի կարող փոխանցվել դաստիարակության կամ տեղավորվել ընտանիքում, որը կարող է ապահովել նրա դաստիարակությունը և որդեգրումը, և եթե ցանկացած հարմար միջոցի ապահովումն անհնար է երեխայի հարազատ երկրում»:
* Երեխաների դաստիարակության իրավունքների ապահովման տեսանկյունից սկզբունքային է այս փաստաթղթի 29-րդ հոդվածը: Փաստացի այս հոդվածում են հռչակվում մասնակից պետությունների համար հասարակական դաստիարակության նպատակի առաջնահերթությունները
ա) երեխայի անհատականության, տաղանդի և մտավոր ու ֆիզիկական ունակությունների
բ) մարդու իրավունքների և հիմնական ազատությունների, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ հռչակված սկզբունքների նկատմամբ հարգանքի
գ) երեխայի ծնողների, իր մշակութային ինքնատիպության, լեզվի և արժեքների, իր բնակության երկրի ազգային արժեքների, իր ծագման երկրի և իր սեփական քաղաքակրթությունից տարբեր քաղաքակրթությունների հանդեպ հարգանքի
դ) ազատ հասարակության մեջ փոխըմբռնման, խաղաղության, հանդուրժողականության, տղամարդու և կնոջ իրավահավասարության և բոլոր ժողովուրդների, էթնիկական, ազգային և կրոնական խմբերի, ինչպես նաև բնիկ ազգաբնակչությանը պատկանող անձանց միջև բարեկամության ոգով գիտակցական կյանք վարելու համար երեխայի
ե) շրջապատող բնության նկատմամբ հարգանքի
== Կոնվենցիան Հայաստանում ==
|