«Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(+{{Տեղեկաքարտ Անձ}} oգտվելով ԱՎԲ)
1904-ին Տեր-Մկրտչյանը Երևանի Կաթողիկե եկեղեցում հայտնաբերել է մի կարևոր հայերեն ձեռագիր, որը բովանդակել է II դ. հեղինակ Իրենիոս Լուգդոնացու գրվածքները։ Դրանցից առաջինը ՝ «Ցոյցք առաքելական քարոզության» երկը, մեծ արժեք է ներկայացնում II դ. քրիստոնեական դավանաբանության համար։ Հունարեն բնագիրը կորած է, և միայն վերնագիրն էր հայտնի Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմություն»-ից։ Ե. Տեր-Մինասյանի հետ Տեր-Մկրտչյանը գերմաներեն է թարգմանել ձեռագիրը և հայերեն զուգադիր տեքստով, պրոֆ. Ա. Հառնակի ծանոթագրություներով, 1907-ին հրատարակել է Լայպցիգում՝ «Բնագրեր և հետազոտություններ» վերնագրով։ Նույն ձեռագրի մեջ էր նաև Իրենիոսի «Ընդդեմ հերձվածոց» աշխատության IV և V գլուխների հայերեն թարգմանությունը, որը Տեր-Մկրտչյանը 1910-ին Լայպցիգում Ե. Տեր-Մինասյանի հետ հրատարակել է «Բնագրեր և հետազոտություններ» շարքում՝ գերմաներեն առաջաբանով։ Այդ հրատարակություններով Եվրոպան ծանոթացել է քրիստոնեության վաղ շրջանի վրա լույս սփռող կարևոր գրվածքներին։
 
1897-ին Տեր-Մկրտչյանը Մայր աթոռի մատենադարանում հայտնաբերել է Ալեքսանդրիայի պատրիարք Տիմոթեոս Կուզի «Հակաճառություն» երկի հայերեն թարգմանությունը, որը գերմաներեն ու հայաերեն առաջաբանով Ե. Տեր-Մինասյանի հետ հրատարակել է Լայպցիգում, 1908-ին։ Տիմոթեոս Կուզի երկը կարևոր նշանակություն ունի V դ. դավանաբան. վեճերի և Ընդհանրական եկեղեցու պատմության ուսումնասիրման համար։ Աշխատության հունարեն բնագիրը կորած է և հայերեն թարգմանությամբ է միայն հայտնի դարձել գիտական աշխարհին։ Հայտնաբերած երրորդ ձեռագիրը, որը 1911-ին Տեր-Մկրտչյանը գտել էր [[Դարաշամբի Ս.սուրբ Ստեփանոս Նախավկա վանքումվանք]]ում, «Կնիք հավատո» (1914, Ե. Տեր Մինասյանի հետ) դավանաբանական ժողովածուն էր։ Այդ գործին կցված ընդարձակ «Ներածությունը» գնահատելի ուսումնասիրություն է Հայ եկեղեցու VI–VII դդ. պատմության, դավանական դիրքորոշումների և մատենագրության վերաբերյալ։ Աշխատության հետ առնչություն ունի հեղինակի մեկ այլ՝ «Հովհան Մանդակունի և Հովհան Մայրագոմեցի» (1913) ուսումնասիրությունը։ Այս գործերում Տեր-Մկրտչյանը անդրադարձել է Հայ եկեղեցու պատմության ամենակնճռոտ և վիճելի հարցերից մի քանիսին, այն է՝ քրիստոնյա աշխարհում դավանաբանական վեճերին հայոց մասնակցության, Քաղկեդոնի ժողովի մերժման, Տիմոթեոս Կուզի «Հակաճառության» հայերեն թարգմանության ժամանակին, «Գիրք թղթոց»-ի մի շարք գրությունների հեղինակային պատկանելության, գրելու շարժառիթների խնդրին ևն։ Պաշտպանել և հիմնավորել է այսօր արդեն հայագիտության մեջ ընդունված այն տեսակետը, թե Հայ եկեղեցին Քաղկեդոնի ժողովի հանդեպ իր բացասական դիրքորոշումը հստակեցրել է V դ. վերջին քառորդին՝ Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսի օրոք։
 
Տեր-Մկրտչյանը հրատարակել է մի շարք հիշատակարաններ Մայր աթոռի մատենադարանի ձեռագրերից։ Դրանցից երկուսը լույս են տեսել առանձին (Հովհան Երուսաղեմացու և Հովհաննես Գ Օձնեցու թղթերը)։ «Արարատ»-ում հրատարակել է «Գիրք թղթոց»-ի մի շարք գրություններ, մասնավորապես՝ Բաբկեն Ա Ոթմսեցի, Ներսես Բ Բագրեվանդցի, Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսների թղթերը, նոր լույս սփռելով Հայ եկեղեցու VI–VII դդ. պատմության մի շարք հարցերի վրա։ 1908-ին Վաղարշապատում լույս է տեսել Տեր-Մկրտչյանի «Հայոց եկեղեցու պատմության» առաջին հատորը։ Ժողովրդի կրոնաբարոյական դաստիարակության համար աշխարհաբար է փոխադրել Մատթեոսի Ավետարանը (անտիպ)։
82 200

edits