«Երեխայի իրավունքների կոնվենցիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 46.
* Կոնվենցիայի 21-րդ հոդվածը սահմանում է այլ երկրում երեխայի որդեգրման իրավունքները. «այլ երկրում երեխայի որդեգրումը կարող է դիտարկվել որպես այլընտրանք երեխայի մասին հոգածության, եթե երեխան չի կարող փոխանցվել դաստիարակության կամ տեղավորվել ընտանիքում, որը կարող է ապահովել նրա դաստիարակությունը և որդեգրումը, և եթե ցանկացած հարմար միջոցի ապահովումն անհնար է երեխայի հարազատ երկրում»:
* Երեխաների դաստիարակության իրավունքների ապահովման տեսանկյունից սկզբունքային է այս փաստաթղթի 29-րդ հոդվածը: Փաստացի այս հոդվածում են հռչակվում հասարակական դաստիարակության նպատակի առաջնահերթությունները մասնակից պետությունների համար.
ա) երեխայի անհատականության, տաղանդի և մտավոր ու ֆիզիկական ունակությունների զարգացմանը` դրանց լրիվ ծավալով,<br />
բ) մարդու իրավունքների և հիմնական ազատությունների, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ հռչակված սկզբունքների նկատմամբ հարգանքի դաստիարակմանը,<br />
գ) երեխայի ծնողների, իր մշակութային ինքնատիպության, լեզվի և արժեքների, իր բնակության երկրի ազգային արժեքների, իր ծագման երկրի և իր սեփական քաղաքակրթությունից տարբեր քաղաքակրթությունների հանդեպ հարգանքի դաստիարակմանը,<br />
դ) ազատ հասարակության մեջ փոխըմբռնման, խաղաղության, հանդուրժողականության, տղամարդու և կնոջ իրավահավասարության և բոլոր ժողովուրդների, էթնիկական, ազգային և կրոնական խմբերի, ինչպես նաև բնիկ ազգաբնակչությանը պատկանող անձանց միջև բարեկամության ոգով գիտակցական կյանք վարելու համար երեխայի նախապատրաստմանը,<br />
ե) շրջապատող բնության նկատմամբ հարգանքի դաստիարակմանը:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}