«Երեխայի իրավունքների կոնվենցիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 30.
* 32-36 հոդվածները սահմանում են պետության պատասխանատվությունը շահագործումից երեխաների պաշտպանության, թմրանյութերի անօրինական օգտագործման, պղծման, երեխաների առևանգման և առևտրի իրավունքները:
* 37-41 հոդվածները արգելում են մինչ 18 տարին լրանալը կատարած հանցագործությունների համար մահապատժի և ցմահ բանտարկության կիրառումը, արգելում են տանջանքները և երեխաներին ստորացուցիչ պատիժների կիրառոըմը, սահմանում են երեխայի իրավունքը հանցագործություններում նրան մեղադրելու և ազատազրկելու ժամանակ, ինչպես նաև երեխաների պաշտպանության իրավունքը զինված հակամարտությունների և պատերազմների ժամանակ: Պետությունները պարտավորվում են միջոցներ ձեռնարկել՝ ուղղված անտեսված, շահագործման կամ չարաշահվող զոհ-երեխաների վերականգմանը և սոցիալական վերաինտերգրմանը և իրավունք են վերապահում պաշտպանել երեխայի իրավունքներն առավել բարձր մակարդակով, քան նախատեսված է Կոնվենցիայով:
 
=== Երկրորդ մաս ===
* 42-45 հոդվածները ներկայացնում են Երեխայի իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, նրա կառուցվածքը, գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պարտադրում են պետություններին տեղեկացնել երեխաներին և մեծահասակներին Կոնվենցիայի սկզբունքների և դրույթների մասին:
 
=== Երրորդ մաս ===
* 46-54 հոդվածները ցույց են տալիս պետությունների կողմից Կոնվենցիայի դրույթների պահպանման խնդիրների ընթացկարգային-իրավական լուծումները: Ի տարբերություն ՄԱԿ-ի շատ կոնվենցիաների՝ Երեխայի իրավունքների պաշտպանության Կոնվենցիան բաց է ստորագրության բոլոր երկրների համար, այդ իսկ պատճառով դրան կարողացավ անդամակցել ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող Սուրբ աթոռը:
 
=== Կրթության իրավունքի մասին ===
28-րդ հոդվածով Կոնվենցիան երեխաների համար երաշխավորում է անվճար և պարտադիր նախնական կրթություն և պահանջում է ՄԱԿ-ի անդամ-պետություններից ինչպես հանրակրթական, այնպես էլ մասնագիտական [[միջնակարգ կրթություն|միջնակարգ կրթության]] զարգացման տարբեր ձևերի խրախուսումը, բոլոր երեխաների համար դրա հասանելիության ապահովումը և անվճար կրթության ներմուծմանն անհրաժեշտ պայմանների ընդունումը:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղում ==
* [http://www.parliament.am/library/mijazgayin%20akter%20MI/19.pdf Հռչակագրի տեքստը] {{Ref-ru}}