«Երեխայի իրավունքների կոնվենցիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 10.
Երեխայի իրավունքների դեկլարացիայի ընդունման 20-ամյակին [[ՄԱԿ]]-ը [[1979]] թվականը հայտարարեց Երեխայի միջազգային տարի: Ի նշանավորումն դրա՝ առաջ քաշվեցին մի շարք իրավական նախաձեռնություններ, որոնց թվում 1978 թվականին Լեհաստանի կողմից արված առաջարկն էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում վերանայել Երեխայի իրավունքների հռչակագրի նախագիծը: Սկզբնական նախագծի հեղինակն էր լեհ պրոֆեսոր-միջազգայնագետ Ա. Լոպատկան: Հռչակագրի տեքստի վրա աշխատանքները տևեցին տասը տարի և ավարտվեցին 1989 թվականին՝ Երեխայի իրավունքների դեկլարացիայի ընդունումից ուղիղ երեսուն տարի անց:
 
Հռչակագրի վրա աշխատելիս և դրա ընդունումից հետո Գլխավոր ասամբլեայի կողմից խորհրդակցություններ կազմակերպվեցին, որոնցում մասնակցում էին կազմակերպություններ, մարմիններ և ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցներ՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել և տեղեկատվություն տարածել Կոնվենցիայի մասին, որը համաշխարհային նշանակություն ուներ մարդու՝ երեխաների իրավունքների իրականացման հարցում: Կոնվենցիան ընդունվեց [[Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեա|ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի]] 1989 թվականի նոյեմբերի 20-ի 44/25 հռչակագրով, իսկ 1990 թվականի հունվարի 26-ին սկսվեց Կոնվենցիայի ստորագրումը: Կոնվենցիան ուժի մեջ մտավ 1990 թվականի սեպտեմբերի 2-ին՝ 20 պետությունների կողմից վավերացնելուց հետո:
 
1995 թվականին Կոնվենցիայի 43 հոդվածի 2-րդ կետում փոփոխություն մտցվեց<ref>[http://treaties.un.org/doc/Treaties/1998/05/19980501%2004-05%20AM/Ch_IV_11_ap.pdf Текст поправки]</ref>, որն ուժի մեջ մտավ 2002 թվականին <ref>[http://treaties.un.org/Pages/ViewDetails.aspx?src=TREATY&mtdsg_no=IV-11-a&chapter=4&lang=en Данные о ратификации поправки]</ref>:
 
1996 թվականին Ֆրանսիայի նախաձեռնությամբ Գլխավոր ասամբլեայի կողմից Կոնվենցիայի տեքստի ընդունման օրը՝ նոյեմբերի 20-ը, որոշվեց ամեն տարի նշել որպես Երեխաների իրավունքների օր:
 
== Ծանոթագրություններ ==