«Երեխայի իրավունքների կոնվենցիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
[[Պատկեր:Convention on the Rights of the Child.svg|thumb|250px|Հռչակագրի մասնակից-երկրները (կանաչ գույն՝ վավերացրած, մանուշակագույն՝ ստորագրած, բայց չվավերացրած, դեղին գույն՝ չստորագրած)]]
'''Երեխայի իրավունքների հռչակագիր''', [[1989]] [[նոյեմբերի 20]]-ին ընդունվել է [[ՄԱԿ]]-ի ընդհանուր ասամբլեայի կողմից։ Այն հիմնված է [[Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր|Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի]] վրա։ Վավերացվել է 20 անդամ պետության կողմից և ուժի մեջ է մտել [[1990]] թ․ [[սեպտեմբերի 2]]-ին։
'''ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հռչակագիր''', միջազգային իրավական փաստաթուղթ, որը սահմանում է երեխաների իրավունքները մասնակից-երկրներում: Երեխայի իրավունքների հռչակագիրը պարտադիր բնույթ ունեցող առաջին և հիմնական միջազգային-իրավական փաստաթուղթ է, որը նվիրված է երեխայի իրավունքների լայն շրջանակին: Փաստաթուղթը կազմված է 54 հոդվածից, որոնք մանրամասնում են ծնվածից օրից մինչև 18 տարեկան (եթե տեղական օրենքով նա ավելի վաղ չափահաս չի ճանաչվում) անձանց սեփական հնարավորությունների ամբողջական զարգացման անհատական իրավունքները՝ զերծ քաղցից և կարիքից, դաժանությունից, շահագործումից և չարաշահման այլ ձևերից: Հռչակագրի անդամ են Վատիկանը, Պաղեստինը և ՄԱԿ-ի բոլոր անդամ-պետությունները, բացի ԱՄՆ<ref>[http://treaties.un.org/pages/ViewDetails.aspx?src=TREATY&mtdsg_no=IV-11&chapter=4&lang=en Список государств-участников Конвенции о правах ребёнка]{{ref-en}}</ref>, որովհետև այն արգելում է երեխաների մահապատիժը, և Սոմալին, որովհետև այլևս չունի կազմակերպված պետական համակարգ։
 
Այժմ հռչակագրի անդամ են աշխարհի գրեթե բոլոր պետությունները (հաճախ պետությունները այն ընդունել են վերապահումներով կամ ինտերպրետացիոն հայտարագրով)։ Բացառություն են ԱՄՆ-ն և Սոմալիան։ ԱՄՆ-ն չի ընդունում հռչակագիրը, որովհետև այն արգելում է երեխաների մահապատիժը, իսկ Սոմալիան՝ որովհետև այլևս չունի կազմակերպված պետական համակարգ։
 
Հռչակագրում ամրագրված են երեխաների կյանքի, ազգություն և անուն ունենալու, կրթության, սոցիալական ապահովության և այլ իրավունքներ։ Հռչակագրում երեխա է համարվում մինչև 18 տարեկան անչափահասը (եթե տեղական օրենքով նա ավելի վաղ չափահաս չի ճանաչվում)։
 
== Արտաքին հղում ==