«Ճռաքաղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, ձևաչափ
No edit summary
Տող 1.
'''«Ճռաքաղ»''', բանասիրական, կրոնական երկշաբաթաթերթ, ապա 4 ամսագիր ([[1860]])։
{{անաղբյուր}}
'''Ճռաքաղ''', թերթ, ամսագիր։ Հրատարակվել է [[Մոսկվա]]յում, 1858 թ., [[Լազարյան ճեմարան]]ի դասախոսներ [[Մսեր Մսերյան|Մսեր]] և [[Զարմայր Մսերյան]]ների կողմից։
 
== Լուսաբանում ==
Հանդեսն ուներ երեք բաժին, որոնցից երկուսը նվիրված էին պատմական անցյալի և նոր ժամանակի մատենագիրներին, այդ բաժնի լեզուն գրաբարն էր, երրորդ բաժնում տարբեր նյութեր էին զետեղված։ 1858-ից այն հրատարակվել է երկու գրքով, իսկ մեկ տարի անց այն ստանում է ամսագիր-բանասիրական անվանումը։ 1860 թ. հունվարին հրատարակությունը ընդհատվում է, ապա հուլիսից վերահրատարակվում է մինչև 1861 թ. հունիսի վերջը։ 1861-1862 թթ. այն հրատարակվել է որպես կրոնական ու բանասիրական ամսագիր։ Ճռաքաղի հոդվածները հիմնականում հանգում էին այն մտքին, որ հայ գործիչները իրավունք չունեն հրապարակորեն խոսելու ազգի թերությունների մասին։ Ուներ կղերապահպանողական, հետադիմական ուղղություն, պայքարում էր [[Հյուսիսափայլ (թերթ)|Հյուսիսափայլ]]ի, [[Միքայել Նալբանդյան]]ի և [[Ստեփանոս Նազարյան]]ի դեմ։ 1862 թ. այն դադարում է հրատարակվել։
Լույս է տեսել [[1853]]-[[1962]] թվականներին, [[Մոսկվա]]յում։
 
== Խմբագիրներ ==
Խմբագիր-հրատարակիչներ՝ Մ․ Մսերյան և Զ․ Մսերյան։ Հեռու [[1860]]-ական թվականին հայ հասարակական կյանքի առաջադիմական իրադարձություններից, «ճռաքաղ», լինելով կղերա՜ֆեոդալական հոսանքի խոսափող, թշնամաբար է վերաբերվել «Հյուսիսավլայլ»-ին և լեզվի, կրոնի ու եկեղեցու, լուսավորության հարցերում հակադրվել է նրան։
 
Զետեղելով կրոնական ճառեր ու քարոզներ, ծանոթացնելով հայ եկեղեցու ծեսերին ու ավանդություններին՝ ամսագիրը նպատակ ուներ հոգևոր դաստիարակություն տալ ընթերցողներին, «օժանդակել» ազգի լուսավորության գործին։ Տպագրել է հատվածներ հայ մատենագիրների ու պատմիչների գործերից, պատմական ակնարկներ, զրույցներ, տեղեկություններ գիտական հայտնագործությունների մասին, նյութեր [[Ռուսաստան]]ի պատմության վերաբերյալ։
 
Գրական բաժինը ներկայացրել է Մսերյանների, Սեյադի (Պ․ Մադաթյան), Ե․ Սահակյանի, Լազարյան ճեմարանի սաների բանաստեղծությունները։ Ամսագրի լեզուն հիմնականում գրաբար էր։
 
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=106}}
 
[[Կատեգորիա:Երշաբաթաթերթ]]
[[Կատեգորիա:Հայկական պարբերականներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ճռաքաղ» էջից