«Բուխարեստի համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Խմբագրում եմ|Armienaghayan}} {{Տեղեկաքարտ Համալսարան}} '''Բուխարեստի համալսարան''' {{lang-ro|Universitatea din București}}),...»:
 
No edit summary
Տող 3.
'''Բուխարեստի համալսարան''' {{lang-ro|Universitatea din București}}), [[1864]] թվականին արքայազն [[Ալեքսանդրու Յոհան Կուզա]]յի [[դեկրետ]]ով հիմնադրված համալսարան [[Ռումինիա]]յում, որը եղել է Սուրբ Սավայի ակադեմիայի իրավահաջորդը: Համարվում է Ռումինիայի երկրորդ ամենահին և ժամանակակից համալսարանը: Ռումինիայի կրթության նախարարարության կողմից այն դասակարգվել է որպես «առաջատար հետազոտությունների և կրթության համալսարան»<ref>[http://www.cnatdcu.ro/wp-content/uploads/2011/11/Universitati-de-cercetare-avansata-si-educatie.pdf Institutii de invatamant superior clasificate ca universitati de cercetare avansata si educatie]</ref>:
 
== Պատմություն==
[[1694]] թվականին [[Վալախիա]]յի առաջնորդ Կոնստանտին Բրինկովյանուն [[Բուխարեստ]]ում հիմնադրել է Սուրբ Սավայի իշխանական ակադեմիան, որտեղ դասընթացներն անցկացվել են [[հունարեն]]ով: [[1776]] թվականին Վալախիայի առաջնորդ Ալեքսանդր Իպսիլանտին (1725-1805) բարեփոխում է Սուրբ Սավայի ակադեմիայի ծրագիրը, որտեղ դասընթացներն անցկացվում են [[ֆրանսերեն]], [[իտալերեն]] և [[լատիներեն]]: [[1859]] թվականին ստեղծվել է իրավաբանական ֆակուլտետը: [[1857]] թվականին ռումինացի բժիշկ Կառոլ Դավիլան հիմանդրել է Կառոլ Դավիլայի անվան բժշկության և դեղագործության համալսարանը: 1857 թվականին տեղի է ունեցել Բուխարեստի համալսարանական պալատի հիմնարկեքը:
[[Պատկեր:University of Bucharest, 1857 project, Orăscu.jpg|thumb|300px|Համալսարանի գլխավոր շենքի 1857 թվականի բնօրինակ նախագիծը, ճարտարապետ՝ Ալեքսանդր Օրասկու]]
[[1864]] թվականի հուլիսի 4/16 Ալեքսանդրու Յոհան Կուզան հիմնադրել է Բուխարեստի համալսարանը՝ միավորելով իրավագիտության և գիտությունների ֆակուլտետները որպես մեկ միասնական մարմին: Հետագա տարիներին ստեղծվել են այլ ֆակուլտետներ՝ 1884 թվականին՝ Տեխնոլոգիայի ֆակուլտետը, 1906 թվականին՝ Երկրաբանության ինստիտուտը, 1913 թվականին՝ Էլեկտրոտեխնոլոգիայի ակադեմիական ինստիտուտը, 1921 թվականին՝ Անասնաբուժության ֆակուլտետը, 1923 թվականին՝ Դեղագիտական ֆակուլտետը, 1924 թվականին՝ Մինա Մինովիչի անվան դատական բժշկության ինտիտուտը:
 
1956 թվականին հիմնականում այս համալսարանի ուսանողական առաջնորդները կազմակերպել են խաղաղ բողոքի ակցիա ընդդեմ Ռումինիայի կոմունիստական վարչակարգի, սակայն նրանց կանխել են այն իրագործել:
 
1950-1960-ական թվականներին համալսարանն կոչվել է Կոնստանտին Պարհոնի անվամբ:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ՎՊԵ|University of Bucharest}}
{{Արտաքին հղումներ}}
[[Կատեգորիա:Ռումինիայի համալսարաններ]]