«Ռոլան Բարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
 
== Կենսագրություն և աշխատանքներ ==
Ծնվել է 1915 թ. նոյեմբերի 12-ին Շարբուրում։ [[Առաջին աշխարհամարտումաշխարհամարտ]]ում ռազմածովային ճակատամարտերից մեկում հոր զոհվելուց հետո (1916) մոր` Հենրիետ Բինժեր Բարտի հետ տեղափոխվում է Բայոնա, ուր և անցկացնում է իր մանկությունը։ 1924 թ. տեղափոխվում են Փարիզ. այստեղ նա ստանում է դասական հումանիտար կրթություն. սկզբում Մոնտենի (1924-1930), ապա` Լյուդովիկոս Մեծի (1930-341934) լիցեյներում։ Իրավիճակը բարդանում է, երբ նրա մայրն արտամուսնական կապերից երեխա է ունենում (1927), որը պատճառ է դառնում, որ նրա պապն ու տատը հրաժարվեն նրանց ֆինանսական օժանդակություն ցուցաբերելուց։ Մայրը ստիպված աշխատանքի է անցնում որպես կազմարար, որը հնարավություն է տալիս Ռոլան Բարտին ուսումը շարունակել Ստրասբուրգում` դասական գրականության, հունական ողբերգության, քերականության և բանահյուսության գծով (դասական գրականության և քերականության ու բանահյուսության թեկնածուական աստիճան է ստանում համապատասխանաբար 1939 և 1943 թթ.)։
 
1934 թ Ռոլան Բարտը հիվանդանում է թոքախտով և իր ժամանակի մեծ մասն անցկացնում է դիսպանսերներում (1934-351935 և 1942-461946 թթ.)։ Չնայած վրա հասած հիվանդությանը Բարտը շարունակում կարդալ ու գրել, անգամ հիմնում է թատերական խմբակ ու դասավանդում Բիսարիայի (1939), Բայոնի (1939-401940), Փարիզի (1942-461946) լիցեյներում, Ռումինիայի/Բուխարեստի (1948-491949) Ֆրանսիական ինստիտուտում, Եգիպտոսի/Ալեքսանդրիայի (1949-50) համալասարանում։
 
1952 թ. պատմաբան Լյուսիեն Ֆևրի և ընկերաբան (սոցիոլոգ) Ժորժ Ֆրիդմանի միջնորդությամբ Ռ. Բարտը աշխատանքի է անցնում Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնում (1952-591959)։ Այնուհետև նրա հետազոտական կարիերան շարունակվում է ընդլայնվել։ 1960 թ. դասավանդում է Բարձր գիտելիքների գործնական դպրոցում (1962 թ. Նշանների, խորհրդանիշերի և պատկերների ընկերաբանության կենտրոնի ղեկավար), այնուհետև` Բալթիմորի Ջոն Հոփկինսի համալսարանում (1967-681968 թթ.), իսկ արդեն 1976-801980 թթ. նա Քոլեջ դը Ֆրանսի Գրական նշանագիտության ամբիոնի պրոֆեսոր էր։ Այդ ժամանակ Ռ. Բարտն արդեն համարվում էր իր ժամանակի առաջատար քննադատներից մեկը։ Նրա աշխատությունները թարգմանվում և մեծ տարածում են գտնում եվրոպական և ամերիկյան երկրներում։
 
1980 թ. փետրվարի 25-ին Քոլեջ դը Ֆրանսից քիչ հեռու Բարտը ենթարկվում է ավտովթարի և մահանում շաբաթներ անց՝ մարտի 26-ին։