«Ջոակինո Ռոսսինի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 8.
 
== Կենսագրությունը ==
Ջոակինո Ռոսինին ծնվել է [[1792]] թվականին իտալական [[Պեզարո]] փոքրիկ քաղաքում։ Ռոսինիի հայրը գալարափողահարշեփորահար էր, մայրը՝ երգչուհի և տղան մեծացավ երաժշտական միջավայրում։ Հենց որ ի հայտ եկավ տղայի երաժշտական տաղանդը, նրան ուղարկեցին [[Բոլոնիա]]՝ Անջելո Թեզեի մոտ՝ ձայնը մշակելու։ [[1807]] թվականին Ռոսինին սկսեց կոմպոզիցիայի դասեր ստանալ աբբա Մատեի մոտ՝ Բոլոնիայի Ֆիլհարմոնիկ լիցեյում, բայց ընդհատեց ուսումը, հենց որ անցան պարզ կոնտրապունկտի դասերը, քանզի Մատեի կարծիքով, վերջինիս տիրապետումը լիովին բավարար էր օպերա գրելու համար։
Ռոսինիի առաջին փորձը եղավ «Ամուսնական օրինագիծ» (իտալ. La cambiale di matrimonio, [[Վենետիկ]]ի «Սան Մոզե» թատրոնում, [[1810]] թ.) մեկ գործողությամբ օպերան, որն իր վրա փոքր ուշադրություն հրավիրեց, ինչպես երկրորդը՝ «Տարօրինակ պատահար» (իտալ. L'equivoco stravagante, Բոլոնիա, [[1811]] թ.): Սակայն այնքանով դուր եկան, որ Ռոսինին գործի լծվեց և [[1812]] թվականին արդեն գրեց հինգ օպերա։ Հաջորդ տարի Վենետիկի «[[Լա Ֆենիչե]]» թատրոնի բեմում բեմադրվեց «[[Տանկրեդ]]»-ը, ապա «[[Իտալուհին Ալժիրում]]» օպերան, որոնք մեծ հաջողություն ունեցան։