«Խոնավ ցամաքային կլիմա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-https://books.google.com/ +https://books.google.am/)
Տող 20.
 
== Dfa/Dwa/Dsa. Շոգ ամառներ ունեցող խոնավ ցամաքային կլիմա ==
Տարածաշրջանի կլիման դասակարգվում է որպես շոգ ամառներ ունեցող խոնավ ցամաքային կլիմա այն դեպքում, երբ ամենաշոգ ամսվա միջին ջերմաստիճանը գերազանցում է 22˚C-ը<ref>{{cite book|url=https://books.google.comam/books?id=VMdxa1idt1YC&printsec=frontcover&dq=koppen+humid+continental+precipitation+vegetation+climate+book+europe+asia&hl=en&sa=X&ei=3I_rVP3QMKqCsQTxjYJo&ved=0CDEQ6AEwAw#v=onepage&q&f=false|title=Ecological Climatology: Concepts and Applications|author=Gordon B. Bonan|chapter=6|date=2008-09-18|accessdate=2015-02-23|ISBN=1107268869|publisher=Cambridge University Press}}</ref>: Որպես կանոն, այդ ամիսը [[հուլիս]]ն է, որոշ շրջաններում՝ [[օգոստոս]]ը: Այդ շրջաններին բնորոշ է օդի ջերմաստիճանի զգալի տատանումներ ամբողջ տարվա ընթացքում՝ ամենաշոգ ամսվա ջերմաստիճանը կարող է գերազանցել 32˚C-ը, մինչդեռ ամենացուրտ ամսվա միջին ջերմաստիճանը կարող է իջնել -3,0˚C-ից: Եվրոպայում շոգ ամառներով խոնավ ցամաքային կլիման բնորոշ է [[Ռումինիա]]յի, [[Մոլդովա]]յի, [[Ուկրաինա]]յի հարավի, [[Միջինդանուբյան դաշտավայր]]ի ([[Հունգարիա]]յի, [[Խորվաթիա]]յի և [[Սերբիա]]յի մի մասը) մեծ մասին, ինչպես նաև [[Ռուսաստան]]ի եվրոպական հատվածի առանձին շրջաններին: Ասիայում այդ կլիմայի տեսակը բնորոշ է [[Ղազախստան]]ին, [[Իրան]]ի, [[Թուրքիա]]յի, [[Հնդկաստան]]ի [[Քաշմիր]]ի առանձին շրջանններին, [[Հյուսիս-Արևելյան Չինաստան]]ի մեծ մասին, համարյա ամբողջ [[Հյուսիսային Կորեա]]յին, [[Հարավային Կորեա]]յի մեծ մասին և Հյուսիսային [[Ճապոնիա]]յին: [[Արևելյան Ասիա]]յում խոնավ ցամաքային կլիման անցումային բնույթ ունի դեպի մուսսոնայինի՝ այստեղ ամռան տեղումների քանակը զգալիորեն ավելի մեծ է, քան ձմռան տեղումների քանակը: Սիբիրյան անտիցիկլոնի ազդեցության պատճառով այստեղ դիտվում են ավելի ցուրտ ձմեռներ, քան այլ տարածաշրջաններում, որոնք գտնվում են նույն լայնություններում: Հյուսիսային Ամերիկայում շոգ ամառներով խոնավ ցամաքային կլիման բնորոշ է [[Նոր Անգլիա]]յին և [[Միջինատլանտյան նահանգներ]]ին և [[ԱՄՆ]]-ի [[Միջին Արևմուտք]]ի մեծ մասին, կանադական [[Օնտարիո (նահանգ)|Օնտարիո]] նահանգի առանձին տարածաշրջաններին:
[[Կենտրոնական Ասիա]]յի, Հյուսիս-արևմտյան [[Չինաստան]]ի և Հարավային [[Մոնղոլիա]]յի զգալի մասն ունեն ջերմաստիճանային ռեժիմ, որը մոտ է խոնավ ցամաքային կլիմային, սակայն տեղումների քիչ քանակության պատճառով նրանց կլիման դասակարգվում է որպես [[տափաստանային կլիմա|տափաստանների]] կլիմա (BSk) կամ [[Անապատային կլիմա|անապատների կլիմա]] (BWk):