94 024
edits
(→top) |
|||
Հուբեյ և Հունան նահանգների անվանումները կապված են այս լճի հետ․ «հուբեյ» չինարեն նշանակում է «լճի հյուսիս», իսկ «հունան»՝ «լճի հարավ»։
== Աշխարհագրություն ==
Ներկայումս Դունտինը Պոյանհուից հետո Չինաստանում մեծությամբ երկրորդ քաղցրահամ լիճն է։ Հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Յանցզին լցվում է՝ շատ մեծացնելով լճի մակերեսը (սովորական 2820 կմ² չափսից այն կարող է հասնել մինչև 20 հազար կմ²)։ Լիճը սնվում է ևս չորս գետերի ջրից՝ Սյանցզյան, Ցզի, Յուան և Լիշուի։
== Մշակույթ և առասպելաբանություն ==
Դունտին լճի շրջանը հաճախ հիշատակվում է Չինաստանի պատմության և գրականության մեջ։ Ասվում է, որ վիշապ-նավակների մրցավազքը ծնվել է հենց լճի արևելյան ափին՝ որպես տոն՝ ի հիշատակ բանաստեղծ Ցյույ Յուանի (մ․թ․ա 340-278), որը ինքնասպան է եղել լճի վտակներից մեկում։
Լճի կենտրոնում տեղակայված Ցզյունշան ({{lang-zh|君山}}) գետը նախկինում ծառայել է որպես մեկուսության դասուսականության վայր, ինչպես նաև այն հայտնի է դեղին թեյի իր տեսակով։
Սյաո և Սյան գետերի լեռնային լանդշաֆտը հաճախ հիշատակվում է չինական պոեզիայում։ Սուն կայսրության ժամանակ ընդունված էր շրջանի բնապատկերները ներկայացնել 8 տեսարաններով, որոնք հաճախ կոչվում էին Սյաո և Սյան գետերի ութ բնատեսարան ({{lang-zh|瀟湘八景}})<ref>[http://www.ecoethics.ru/b76/20.html Японская школа художников дикой природы]</ref>։ Այս ավանդույթը տարածվել է նաև Ճապոնիայում, որտեղ այլ հայտնի վայրեր սկսեցին պատկերվել Սյաո և Սյան գետերի հետ։
== Էկոլոգիա ==
Լճի շրջակայքում կեղակայված արդյունաբերական ձեռնարկությունների կողմից ցեխի և թափոնների շարունակական անվերահսկելի լցման պատճառով (թղթի արտադրության 101 գործարան<ref>[http://www.epochtimes.ru/content/view/8787/4/ Экологический кризис озера Дунтин]</ref>) լրջորեն խաթարվել է լճի էկոհամակարգը, լրջորեն վատթարացել է լճի որակը։ Նվազել է ջրլող թռչունների և լճի ձկների թվաքանակը։
2007 թվականին մտահոգություններ են ի հայտ եկել, որ լճում բնակվող անփետուր ծովային խոզերը կարող են կիսել գետային դելֆինի վերացած տեսակի ճակատագիրը։ Չինաստանում ընդհանուր ապրում է ծովային ծոզերի տեսակի մոտավորապես 1400 առանձնյակ, որից 700-900-ը
բնակվում է Յանցզի գետում, իսկ մնացած 500-ը՝ Պոյանհու և Դունտին լճերում։
Առանձնյակների թվաքականը 2007 թվականին 1997 թվականի համեմատած կրճատվել է 2 անգամ և շարունակում է կրճատվել տարեկան 7,3 % արագությամբ։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
|