«Դիարբեքիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 98.
 
== Պատմամշակութային կառույցներ ==
Դիարբեքիրի ամրությունները կառուցվել են անշաղախ ագուցված վիթխարի քարերից։ 8 կմ երկարություն, 10 մ բարձրություն և 5 մ լայնություն ունեցող, հիմնականում կանգուն պարիսպը մի կողմից հարում է հնագույն բերդին (այժմ՝ ավերակ), մյուս կողմից՝ Տիգրիսի տասնակամար կամրջին։ Պարիսպն ունեցել է 72 բարձրաբերձ ու կիսաբոլոր աշտարակ, 4 մետաղակուռ դարպաս։ 72 աշտարակները խորհրդանշել են Քրիստոսի 72 աշակերտներին, իսկ 12 առավել հաստապատ աշտարակները` առաքյալներին:

4 դարպասներից յուրաքանչյուրն ունեցել է իր անվանումը.<ref name=texanunneri_bararan/>
* հյուսիսայինը կոչվել է '''Հայոց դուռ''' (արաբերեն Բաբ-ալ-Արմանի), իսկ հետագայում` Լևոնի դուռ, Կարնո կամ Էրզրումի դուռ
* արևմտյանը կոչվել է '''Հոռոմաց''' (բյուզանդացիների) դուռ
* հարավայինը` '''Մերդինի''' (Մարդինի) դուռ
* արևելյանը` '''Նոր''' դուռ կամ '''Շաթ''' (գետի) դուռ

Քաղաքի հյուսիսարևելյան մասում՝ բարձրադիր ժայռին կառուցված միջնաբերդը շրջափակված էր քառադարպաս, աշտարակավոր պարսպով։ Միջնաբերդի ապարանքներից նշանավոր էին Ոսկեզուն և Արքունի պալատները, միջնադարյան բազմաթիվ [[եկեղեցի]]ներ (Ս. Աստվածածին, Ս. Կաթողիկե, Ս. Գևորգ, Ս. Երրորդություն, Ս. Հովհաննես), որոնք XVI-XVII դարերում վերածվել են մզկիթների։
 
XIX դարի վերջին Դիարբեքիրի մոտ 10 հազար հայեր ունեին երկու եկեղեցի (Ս.Սարգսի հնգախորան և [[Ս.Կիրակոս]]ի յոթնախորան), յոթ հայկական վարժարան (երկուսը պատկանում էր եկեղեցուն, մյուսները՝ Անձնվեր, Հայրենասիրաց, Մեսրովբյան, Պատանյաց և Համազգային ընկերություններին)։