«Ոսկե ծիրան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնվել է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում 2004 թ-ին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներն են՝ փառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր [[Հարություն Խաչատրյան]]ը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ [[Միքայել Ստամբոլցյան]]ը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։ Փառատոնը ֆիլմերի հիմնական մասը ամեն տարի ցուցադրվում են «Մոսկվա» և «Նարիր» կինոթատրոններում։
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանաբանը ստեղծման պահից ի վեր «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ» է, որն ընտրված է Հայաստանի և աշխարհի միջև մշակութային կապերի և երկխոսության հաստատման ու խրախուսման նպատակով։Երևանը այդ ժառանգության զարգացող ապացույցն է, իսկ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը իր հիմնադրումից կարճ ժամանակ անց դարձավ բոլոր ժանրերի կինոբեմադրիչների, մասնավորապես` խաղաղության համաշխարհային արժեքների, մշակութային ներդաշնակության ու փոխադարձ շփումների ու փորձի փոխանակման ջատագովների համար հանդիպման կարևոր վայր: Համապատասխանաբար, ամենամյա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը բազմաժանր ֆիլմերի միջոցով հանդիսականի դատին է ներկայացնում տարբեր ազգերի, էթնիկ և կրոնական խմբերի ունեցած մարդկային առատ փորձը:
 
 
Չնայած «Ոսկե ծիրան» կինոփառատոնն իր բնույթով փոքր ու կոկիկ է` այն շարունակում է գրավել միջազգային ուշադրությունն ու անկեղծ հարգանքը: Ֆիլմերը ներկայացվում են միջազգային մրցութային երկու ծրագրերում` խաղարկային և վավերագրական: Յուրաքանչյուր մրցութային կարգում շնորհվում է մեկ «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակ և մեկ հատուկ մրցանակ: Փառատոնն ունի նաև հատուկ համահայկական մրցութային բաժին` «Հայկական համայնապատկեր»-ը, որին կարող են մասնակցել ծագումով հայ կինոբեմադրիչների ցանկացած տևողության խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմեր: Փառատոնի բացման արարողության ժամանակ տեղի է ունենում արդեն ավանդական դարձած ծիրանօրհնեք, որով հայտնի է Հայաստանը:
 
 
Առաջին «Ոսկե ծիրան»-ն անցկացվեց 2004թ-ի հունիսի 30-ից հուլիսի 4-ը: Փառատոնն անմիջապես գրավեց համաշխարհային կինոհանրույթի ուշադրությունը և իրենց մասնակցությամբ Երևանում հանդես եկան 20 երկիր ներկայացնող մոտ 70 կինոռեժիսորներ` ներկայացնելով 148 ֆիլմ: Փառատոնի միջազգային ժյուրիի անդամներն էին համաշխարհային համբավ վայելող կինոքննադատներ: Փառատոնի ազդագրի, լոգոյի և դիզայներական այլ աշխատանքները կատարեց Վահե Ֆաթալը: Առաջին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր մրցանակակիրները դարձան Ատոմ Էգոյանը (խաղարկային ֆիլմերի մրցույթ), Ստեֆան Էլմաջյանը (կարճամետրաժ և փորձարարական ֆիլմերի մրցույթ), Արմեն Խաչատրյանը (վավերագրական ֆիլմերի մրցույթ):
 
«Ոսկե ծիրան» երկրորդ կինոփառատոնին (հուլիսի 12-17, 2005) մասնակցության հայտ էր ներկայացվել 45 երկրներից` Ռուսաստանից մինչև Արգենտինա, Նիդերլանդներից մինչև Աֆղանստան, Մալազիայից մինչև Չիլի, Թուրքիայից մինչև Ֆինլանդիա, Հնդկաստանից մինչև Իսրայել, Իրանից մինչև Կանադա, որոնցից ընտրվեցին144 ֆիլմեր 37 երկրից` ներկայացվելու մրցութային և արտամրցութային ծրագրերում: Հյուրերի և մասնակիցների թվում էին կինոաշխարհի այնպիսի ճանաչված դեմքեր, ինչպիսիք են` Աբաս Քիարոսթամին, Քշիշտոֆ Զանուսին և Նիկիտա Միխալկովը, որոնց շնորհվեցին մրցանակներ կինոյում ունեցած վաստակի համար: «Ոսկե ծիրան» երկրորդ կինոփառատոնի հիմնական մրցանակակիրներն էին` Ռուսաստանից Ալեքսանդր Սոկուրովը իր «Արև» ֆիլմով (խաղարկային ֆիլմերի մրցույթ), Ֆինլանդիայից Պիրյո Հոնկասալոն իր «Մելամաղձի երեք սենյակները» ֆիլմով (վավերագրական ֆիլմերի մրցույթ) և Հայաստանից Արման Երիցյանը իր «Բաց երկնքի տակ» ֆիլմով («Հայկական համայնապատկեր» մրցույթ): Փառատոնը լուսաբանվեց հայ և օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից: Հոդվածներ հրատարակվեցին կինոաշխարհի այնպիսի կարևոր լրագրերում, ինչպիսիք են` «CAHIER DU CINEMA»-ն (Ժան Պիեր Ռեմ) և «VARIETY»-ն (Դեբորա Յանգ): Կինոփառատոնի ընթացքում անցկացվեցին վարպետության դասեր հանրաճանաչ ռեժիսորների ու պատվավոր հյուրերի կողմից: