«Ավարայրի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 46.71.14.4 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Arsogbot մասնակցի վերջին տարբերակին։
Տող 30.
}}
 
'''Ավարայրի ճակատամարտ''', [[Ավարայր]] գյուղի մոտ [[451]] թվականի [[մայիսի 26]]-ին ապստամբ հայկական ուժերի և պարսկական բանակի միջև տեղի ունեցած ճակատամարտ: Ավարայրի ճակատամարտը [[Սասանյան Պարսկաստան]]ի դեմ հայ ժողովրդի ազգային–ազատագրականազգային-ազատագրական պայքարի բարձրակետն էր:
 
Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց [[Այրարատ]]ում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ: Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայ-պարսկական սահմանում և կանխել երկրի ավերումը: Սակայն [[Մուշկան Նյուսալավուրտ]]ի հրամանատարությամբ պարսկական զորքն արդեն անցել էր [[Հեր (գավառ)|Հեր]] ու [[Զարևանդ (գավառ)|Զարևանդ]] գավառները և շարժվում էր դեպի երկրի խորքը: Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր ընտիր հեծելազորով՝ «Մատյան գնդով», ու մարտական փղերով: Պարսիկները շուտով մտան [[Վասպուրական]]ի [[Արտազ|Արտազ գավառ]] և բանակ դրեցին [[Տղմուտ (գետ)|Տղմուտ գետ]]ի աջ ափին՝ [[Ավարայր]]ի դաշտում: 451 թվականի գարնանը պարսկական բանակը [[Փայտակարան]]ից շարժվելով, սահմանամերձ [[Հեր (գավառ)|Հեր]] և [[Զարևանդ (գավառ)|Զարևանդ]] գավառներով մտնում է [[Մարզպանական Հայաստան]]: Պարսկական զորքերի խնդիրն էր՝ ճնշել հայերի ապստամբությունը, գրավել նրանց ռազմաքաղաքական կենտրոն [[Արտաշատ]]ը: