«Ութձայն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 13.
կատարումը (հրապարակումը), [[Մեսրոպ Մաշտոց]]ի և [[Սահակ Պարթև]]ի նախաձեռնությամբ կազմվել է հայկական ութձայնի երկրորդ (ավելի փոքրաչափ) հաավածը ես՝ այսպես կոչված սկսվածքների համակարգը։ Սկսվածքներին կարևոր դեր է հատկացվել պաշտոներգության մեջ։ Դրանց օգնությամբ մենակատար-խմբավարը իրականացրել է անցումները սաղմոսներից դեպի կցուրդների խմբական երկդաս կատարումը։ Բացի այդ, սկսվածքների դրության միշոցով [[դպիր]]ները տիրապետել են գործնական երգեցողությանն ու տեսությանը։ Ավելի ուշ, հայ հոգևոր ինքնուրույն երգի զարգացմանը զուգընթաց ստեղծվել են հայկական միջնադարյան երաժշտա֊ծիսական հիմնական մատյաններին՝ (նրանցում ընդգրկված երգի տեսակներին) վերաբերող ութձայնի նոր հատվածներ։ Շարակնոցի արդեն բազմացած նյութերի ընտրության, խմբագրման և համապատասխան ձայնեղանակների զատորոշման հարցերով VII դ․ զբաղվել է Շիրակի դպրեվանքի առաջնորդ Բարսեղ ճոնը (ստեղծելով «Ճոնընտիր» կոչված ժողովածուն)։
 
VIII դ․ սկզբին [[Ստեփանոս Սյունեցի|Ստեփանոս Սյունեցու]] երկրորդը կանոնացրել է ընտրված [[կցուրդ]]-[[շարական]]ները և խմբագրել վերջիններիս կապված ութձայնը, բաղկացած հիմնական ութ եղանակներից, նույնչափ «դարձվածքներից» և նրանց շուրջ խմբված մոտ 40 տիպական մեղեդիներից։ XII դ․ [[Ներսես Շնորհալի]]ն տեսականորեն իմաստավորել է «ծանր» (նոր տիպի), «ստեղի» և «զարտուղի» կոչված ձայնեղանակները։ XIII դ․ կիլիկյան մի շարք նշանավոր երաժշտապետների ջանքերով խազգրքերում ութ հիմնական նորակերտ ձայնեղանակներից յուրաքանչյուրի շուրջ խմբվել են տասը և ավելի «մանրուսման» երգեր։ XIII - XIV դդ․ Կիլիկիայում և Կենտրոնական Հայաստանում հատուկ ուշադրության առարկա են դարձել նաև Գանձարան ժողովածուի բաղադրիչները։ XIV դ․ վերջին - XV դ․ սկզբին [[Տաթևի համալսարան]]ի երաժշտական մասնաճյուղում Գրիգոր Տաթևացու ղեկավարությամբ ընդհանուր հայտարարի են բերվել հայկական ութձայնի տեսությանն ու գործնականին վերաբերող դրույթները, որից մի հակիրճ ամփոփում է հասել մինչև Գ․[[Գրիգոր ԳապասաքալյանըԳապասաքալյան]]ը, Հ․ Լիմոնճյանը, Ն․ Թաշճյանն ու մեր օրերը։ Հայկական ութձայնի մշակվել է միջնադարյան վանքերին կից դպրոցներում և համալսարաններում։ Այն խմբագրողները եղել են երաժիշտ-վարդապետներ, որոնց մտահոգության գլխավոր առարկան, գուցեև հաճախ, ներկայացրել է հայ եկեղեցական երաժշտությունն ու նրա կարգավորությունը։ Այնուամենայնիվ, սխալ կլիներ հայկական ութձայնը քննել հին ու միջնադարյան հայ աշխարհիկ երաժշտությունից անկախ։
 
Հայ եկեղեցին, հիմնական ձայնեղանակները սկզբից ևեթ փոխառնելով սեփական ժողովրդի աշխարհիկ (գյուղական, քաղաքային և գուսանական) երգարվեստից ու հետագայում ևս մշտապես սնվելով աշխարհիկ երգ-երաժշտության լեզվական հարստություններից, իր տեսական նվաճումներով առարկայորեն ընդհանրացրև է հայ ժողովրդական֊ազգային երաժշտության ելևէջային կողմին հատուկ ոճական օրինաչափությունները։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ութձայն» էջից