«Բեդր էլ Ջամալի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Անձ}} '''Բեդր էլ Ջամալի''' ({{lang-ar| بدر الجمالى}}) (1015-1094), հայազգի արաբական վեզիր և զորահրամանատար։...»:
 
Վերահղվում է դեպի Բադր ալ-Ջամալի
 
Տող 1.
#ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Բադր ալ-Ջամալի]]
{{Անձ}}
'''Բեդր էլ Ջամալի''' ({{lang-ar| بدر الجمالى}}) ([[1015]]-[[1094]]), հայազգի արաբական վեզիր և զորահրամանատար։ Սկզբում եղել է ճորտ, ապա, աչքի ընկնելով կռիվներում, զբաղեցրել է բազմաթիվ պաշտոններ։ Երկու անգամ ([[1063]]-ին և [[1066]]-ին) նշանակվել է [[Դամասկոս]]ի կառավարիչ։ Ունեցել է անձնական զորագունդ՝ մեծ մասամբ կազմված հայերից։ [[1073]]-ի վերջերին [[Եգիպտոս]]ի Մուսթանսիր խալիֆան Բերդին հրավիրել է ստանձնելու վեզիրի պաշտոնը՝ երկրի համար դժվարին վիճակում։ Բեդր սանձահարել է խոշոր [[ֆեոդալներ]]ին, որոնք պատճառ էին դարձել [[Եգիպտոս]]ում տիրող կամայականությանը, խաղաղեցրել երկիրը, կայունացրել նրա տնտեսությունը։ Բեդրի օրոք բարգավաճել է հայկական գաղութը, հիմնվել են եկեղեցիներ ու վանքեր։ Նրա հրամանով կառուցվել են զանազան շինություններ, դրանց մի մասը (հին Կահիրեի երեք մեծ դարպասները, պարսպի մի հատվածը, Էլ–Ջույուշի մզկիթը) տակավին կանգուն են։ Բեդրին հաջորդել է որդին՝ Աֆդալ Շահնշահը։ Բեդրի գործունեության մասին գովեստով են խոսել արաբ և օտարազգի պատմիչները։
 
{{ՀՍՀ}}