«Պետերգոֆի պալատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «thumb|right|200px|Պետերհոֆի մեծ պալատ Պետերհոֆի պալատը (ռուսերեն՝ Петерго́ф) Սանկ...»:
(Տարբերություն չկա)

10:17, 20 Մայիսի 2016-ի տարբերակ

Պետերհոֆի պալատը (ռուսերեն՝ Петерго́ф) Սանկտ Պետերբուրգի Պետերհոֆ արվարձանում գտվնող պալատների և այգիների միացություն է: Հիմնվել և կառուցվել է Պետրոս I-ի և ճարտարապետ Ժան-Բատիստ Լեբլոնի կողմից: Յունեսկոյի կողմից դասվել է համաշխարհային ժառանգությանը: Այն երբեմն անվանվում է ռուսական Վերսալ:

Պետերհոֆի մեծ պալատ


Կառուցումը

Առաջին անգամ Պետերհովի մասին հիշատակվում է 1705 թվականին, որպես Պետրոսի I-ի բազմաթիվ նախագծերից: Կառուցումը սկսվում է 1712 թվականին, իսկ 1714 թվականին ավարտվում է մեծ պալատի կառուցումը: 1715 թվականին Պետրոս I-ը որոշում է կառուցել ֆրանսիական Վերսալի նման պալատների և այգիների միություն: Տարածքի բարձր դիրքի պատճառով շատրվանների կառուցումը շատ դժվարացավ, քանի որ ջուրը բարձրացնելու նպատակով մեծ աշխատանք էր պահանջվում, սակայն Պետրոս I-ի կամքին հակառակ ոչ ոք չէր կարող գնալ:

Կայսրի կառավարումից հետո հետագա կայսրերն ու կայսրուհիները Պետերհոֆը ավելի էին շքեղացնում: 1918 թվականի հաղափոխությունից հետո Պետերհոֆը վերածվեց թանգարանի:

Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ գերմանական զորքը մեծ վնասներ է հասցրել պալատին: Գողացվել են նաև մի շարք իրեր և արձաններ: 1945 թվականից հետո այն սկսել են վերանորոգել: 1947 թվականին Սամսոնի շատրվանը նորից սկսեց աշխատել:

Վերին այգի

Վերին այգին կառուցվել է դեռ Պետրոս I-ի կառավարման տարիներին: Կայսրը հայտնի էր իր պրակտիկ բնավորությամբ և նա այդ այգում բանջարեղեն էր աճեցնում: Այգու այժմյան տեսքը հիմնվել է դարի կեսերին: Այգում գտնվում են մի քանի շատրվաններ՝

  • Կաղնու շատրվան (այժմ նրա տեղում կանգնած է "իր դիմակը չհանող Ամուռի" արձանը)
  • Նեպտուն
Համարվում է այգու կենտրոնը: Վերականգնվել է 1949 թվականին 
  • Քառակուսի լճակների շատրվան

Կառուցվել է 1720 թվականին

  • Մեժեումնիյ

Կառուցվել է 1738 թվականին: Շատրվանի կենտրոնում վիշապի արձան է, իսկ շուրջը չորս լողացող դելֆինների արձաններ:

Այգին մեծ վնասներ է կրել Երկրորդ Համաշխարհային Պատերազմի տարիներին: 1960-ականներին սկսեցին վերակառուցման աշխատանքները որոնք ավարտվեցին 1968 թվականին:


Արտաքին հղումներ