«Մարիա Ֆեոդորովնա (Դագմար)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
== Հեղափոխություն և աքսոր ==
[[File:Maria Fyodorovna-Still-life.jpg|thumb|right|200px|Մարիա Ֆեոդորովնայի ձեռքով նկարածը]]
 
[[File:Maria Fyodorovna-Miser.jpg|thumb|left|200px|Մարիա Ֆեոդորովնայի ձեռքով նկարածը]]
1917 թվականին տեղի ունեցած հեղափոխության արդյունքում Մարիա Ֆեոդորովնայի որդին՝ կայսր [[Նիկոլայ II]]-ը գահընկեց եղավ: Մարիան Կիևից մեկնեց Մոգիլյով` իր որդուն տեսնելու նպատակով: Նորից Կիև վերադառնալուց հետո Մարիան նկատեց, որ այդ քաղաքում իր ներկայությունը այլևս ցանկալի չէր և նա մի խումբ Ռոմանովների հետ գնացքով մեկնեց [[Ղրիմ]]:
Մարիա Ֆեոդորովնան միշտ լուրեր էր ստանում, որ իր որդիները (Նիկոլայը և Միխաիլը) սպանվել էին բոլշևիկների կողմից, ինչպես նաև Նիկոլայի ընտանիքը: Նա միշտ հերքում էր այդ լուրերը և համոզված էր, որ իր որդիները արդեն փրկվել էին և գտնվում էին Ռուսաստանից դուրս: Այնուամենայնիվ նրա որդի Միխաիլը սպանվեց 1918 թվականի հունիսի 13-ին, իսկ Նիկոլայը և նրա ընտանիքը՝ կինը և հինգ երեխաները սպանվեցին նույն թվականի հուլիսի 17-ին: Մահացան նաև մի շարք այլ Ռոմանովներ և նրանց հետ կապված անձնավորություններ:
Մարիա Ֆեոդորովնան մահացավ 1928 թվականի հոկտեմբերի 13-ին Հվիդորի կալվածքում` 80 տարեկան հասակում : Նա իր չորս որդիներից երկար ապրեց: Թաղվեց իր հայրենի [[Դանիա]]յում:
 
2005 թվականին Դանիայի թագուհի Մարգրեթ II-ի և Ռուսատանի նախագահ [[ՎլադիմիՎլադիմիր Պուտին]]ի որոշումով նրա մարմինը Դանիայից տեղափոխվեց Սանկտ-Պետերբուրգ և 2006 թվականին թաղվեց իր ամուսնու՝ կայսր Ալեքսանդր III-ի կողքին՝ Սուրբ Պողոս և Պետրոս տաճարում:
 
2006 թվականին Պետերհոֆում կանգնեցվեց Մարիա Ֆեոդորովնայի արձանը:
== Արտաքին հղումներ ==
 
* {{ru icon}}/{{da icon}}/{{en icon}} [http://dagmaria.dk/indexEn.html Website of the Danish Cultural Society ''Dagmaria'']
 
 
1322

edits