«Մարիա Ֆեոդորովնա (Դագմար)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
 
== Հեղափոխություն և աքսոր ==
 
1917 թվականին տեղի ունեցած հեղափոխության արդյունքում Մարիա Ֆեոդորովնայի որդին՝ կայսր [[Նիկոլայ II]]-ը գահընկեց եղավ: Մարիան Կիևից մեկնեց Մոգիլյով` իր որդուն տեսնելու նպատակով: Նորից Կիև վերադառնալուց հետո Մարիան նկատեց, որ այդ քաղաքում իր ներկայությունը այլևս ցանկալի չէր և նա մի խումբ Ռոմանովների հետ գնացքով մեկնեց [[Ղրիմ]]:
Մարիա Ֆեոդորովնան միշտ լուրեր էր ստանում, որ իր որդիները (Նիկոլայը և Միխաիլը) սպանվել էին բոլշևիկների կողմից, ինչպես նաև Նիկոլայի ընտանիքը: Նա միշտ հերքում էր այդ լուրերը և համոզված էր, որ իր որդիները արդեն փրկվել էին և գտնվում էին Ռուսաստանից դուրս: Այնուամենայնիվ նրա որդի Միխաիլը սպանվեց 1918 թվականի հունիսի 13-ին, իսկ Նիկոլայը և նրա ընտանիքը՝ կինը և հինգ երեխաները սպանվեցին նույն թվականի հուլիսի 17-ին: Մահացան նաև մի շարք այլ Ռոմանովներ և նրանց հետ կապված անձնավորություններ:
 
Մարիան իր նամակներում և օրագրերում գրում էր, որ աղոթում է Նիկոլայի համար և միշտ մտածում է նրա մասին:
Նա մինչև իր կյանքի վերջը չընդունեց իր որդիների մահվան լուրը, սակայն նրա դուստրը՝ Մեծ Իշխանուհի Օլգա Ալեքսանդրովնան մտածում էր, որ իր մայրը այդ ծանր լուրը ընդունել էր իր սրտի խորքում:
 
Չնայած այն փաստին, որ Մարիա Ֆեոդորովնան 1917 թվականից այլևս չէր համարվում կայսրուհի կամ նախկին կայսրուհի, ողջ մնացած Ռոմանովները և հավատարիմ մարդիկ նրան նախկինի պես համարում էին Ռուսաստանի կայսրուհի:
 
Ռուսաստանից վտարումից հետո Մարիա Ֆեոդորովնան ապրեց տարբեր տեղերում: Որոշ ժամանակ ապրելով Անգլիայում իր քրոջ Ալեքսանդրայի հետ նա նկատեց որ գրավել էր երկրորդական դիրք և կարևորություն չէր ներկայացնում որպես անձնավորություն, այդ իսկ պատճառով նա լքեց Անգլիան: Որոշ ժամանակ նա ապրեց իր զարմիկի՝ Դանիայի թագավոր Կրիստին X-ի պալատում, սակայն վերջում նա տեղավորվեց Հվիդորի կալվածք, որտեղ էլ ապրեց իր վերջին տարիները:
 
Մարիա Ֆեոդորովնան խուզարկու էր վարձել իր որդի Նիկոլայի հնարավոր սպանության մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու նպատակով: Խուզարկուն տարիներ շարունակ աշխատեց այդ առեղծվածի վրա՝ լինելով [[Եկատերինբուրգ]]ի Իպատիևի տանը, որտեղ որ սպանվել էր նախին թագավորական ընտանիքը: Վերջանակապես համոզվելով, որ նրանք իրոք սպանվել էին, նա ուղեվորվեց Մարիա Ֆեոդորովնայի մոտ՝ հայտնելու այդ լուրը սակայն Մեծ Իշխանուհի Օլգան՝ Մարիա դուստրը նրան նամակով խնդրեց չներկայանալ իր արդեն հիվանդ և ծեր մոր վիճակը ավելի չբարդացնելու համար:
 
== Մահը ==
 
1925 թվականին մահացավ Մարիայի սիրելի քույրը՝ թագուհի Ալեքսանդրան: Դա վերջին ծանր հարվածն էր, որ նա կարող էր կրել:
Մարիա Ֆեոդորովնան մահացավ 1928 թվականի հոկտեմբերի 13-ին Հվիդորի կալվածքում` 80 տարեկան հասակում : Նա իր չորս որդիներից երկար ապրեց: Թաղվեց իր հայրենի [[Դանիա]]յում:
 
2005 թվականին Դանիայի թագուհի Մարգրեթ II-ի և Ռուսատանի նախագահ [[Վլադիմի Պուտին]]ի որոշումով նրա մարմինը Դանիայից տեղափոխվեց Սանկտ-Պետերբուրգ և 2006 թվականին թաղվեց իր ամուսնու՝ կայսր Ալեքսանդր III-ի կողքին՝ Սուրբ Պողոս և Պետրոս տաճարում:
 
2006 թվականին Պետերհոֆում կանգնեցվեց Մարիա Ֆեոդորովնայի արձանը:
 
 
 
== Արտաքին հղումներ ==
 
* {{ru icon}}/{{da icon}}/{{en icon}} [http://dagmaria.dk/indexEn.html Website of the Danish Cultural Society ''Dagmaria'']
 
 
1322

edits