«Խեթական պետություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 1.
{{ստուգել փաստերը}}
{{Արևմտահայերեն|Խեթական Պետութիւն}}
[[Պատկեր:AlterOrient2.png|մինի|300px|Հին արևելք. Միկենյան մշակույթը, Հին Եգիպտոսը, Խեթերի պետությունը և Ասսուրը (Ասորեստանը)]]
'''Խեթական պետություն''', Խատտի, Հաթի, հնագույն պետություն [[Փոքր Ասիա]]յում։ Ստեղծվել է մ.
Խատտուսիլի I, Մուրսիլի I և Տելիպինու թագավորները ընդլայնել են խեթական պետության սահմանները՝ ընդգրկելով Փոքր Ասիայի մի շարք այլ շրջաններ։ Մուրսիլի I գրավել է [[Բաբելոն]]ը և Հալաբը (ժամանակակից [[Հալեպ]]ը)՝ կողոպտելով ժամանակի այդ խոշոր քաղաքները։ Մուրսիլի I-ի մահից հետո սկսվել է գահակալական պայքար, որին վերջ է տվել Տելիպինուն։ Մ.
Խեթական պետությունը վաղ ստրկատիրական պետություն էր։ Հին թագավորության ժամանակաշրջանում հողի մի մասը եղել է [[թագավոր]]ի սեփականությունը։ Թագավորի իշխանությունը սահմանափակված էր ստրկատիրական վերնախավի խորհրդով։ Նոր թագավորության շրջանում թագավորի իշխանությունն անսահմանափակ էր։ Երկրի տարբեր մարզերը կառավարել են թագավորի կողմից նշանակվող փոխարքաները։ Նույն կերպ հասարակության մեջ առավել բարձր դիրք գրավողները հողաբաժին էին տալիս իրենց ստորադրյալներին, որոնք դրա դիմաց պարտավոր էին կատարել համապատասխան տնտեսական պարտույթ (սահհան) կամ զինծառայություն։ Սահհանը և պարտույթի մյուս ձևը՝ լուծծին, համանման էին վասալիտետին։ Թագավորից, թագավորական տան անդամներից և բարձր պաշտոնյաներից բացի, իբրև առանձին սոցիալական խավ, հանդես էին գալիս [[զինվոր]]ները և [[քուրմ|քրմերը]]։ Կար բնակչության միջակ և հողազուրկ ազատ դաս։ Ստրուկները կազմել են համեմատաբար փոքր թիվ։ Ազատների և ստրուկների միջև կար [[ռազմագերի]]ների միջանկյալ խավ, որոնց տվել են հողաբաժիններ։ Քաղաքների և գյուղերի բնակիչները ապրում էին համայնքներով։ Խեթական պետության կազմի մեջ մտել են բազմաթիվ կիսանկախ թագավորություններ, որոնցից շատերը կառավարել են թագավորական տոհմի անդամները։
|