«Հիպոտեկային համակարգեր»–ի խմբագրումների տարբերություն

=== Բաց ընդլայնված կամ ամերիկյան մոդել ===
 
Այս մոդելից էապես տարբերվում է ՙբաց«բաց ընդլայնված՚ընդլայնված» կամ ամերիկյան մոդելը, որտեղ վարկերի ֆինանսավորումն իրականացվում է երկրորդային շուկայի հաշվին, հիմնականում կենսաթոշակային և ապահովագրական ինստիտուտների միջոցներից։
Այս մոդելի կիրառումը կարող է իրականացվել միայն Հիփոթեքային շուկայի ենթակառուցվածքների ստեղծմամբ և, անպայման, պետության օժանդակությամբ, որի վերահսկողությունն արժեթղթերի էմիսիայի գործընթացում պարտադիր է։
ՙԲաց«Բաց ընդլայնված՚ընդլայնված» մոդելը համարվում է ավելի կայուն քան ՙբաց«բաց հատյալ՚հատյալ» մոդելը, քանի որ արժեթղթերի մեծ մասը, որոնք ապահովում են վարկային միջոցների ներհոսք երկրորդային շուկայից, ունեն նախապես ամրագրված եկամտաբերություն և մարման հաստատված ժամկետ։ Սակայն այս մոդելի կայունությունը գործում է միայն որոշակի սահմաններում։ Լինելով բաց համակարգ և իր միջոցները ստանալով կապիտալի ազատ շուկայից, անկախ ներդնողներից, այս մոդելը նույնպես ենթարկվում է ֆինանսական շուկայի տատանումների ազդեցությանը և նման համակարգը կարող է լայնորեն կիրառվել միայն շատ կայուն տնտեսություն ունեցող երկրներում։ Պատահական չէ, որ այս մոդելը կատարելության հասավ ԱՄՆ - ում և այդ իսկ պատճառով նրան անվանում են նաև ամերիկյան։
Ամերիկյան մոդելի սկզբունքը կայանում է նրանում, որ տարեկան եկամտի որոշակի մակարդակ ունեցող մարդը անմիջապես ձեռք է բերում պատրաստի բնակարան, վճարելով այդ պահին դրա շատ փոքր մասը։ Քաղաքացին մյուս խոշոր մասը վճարում է Հիփոթեքային բանկից փոխառնված միջոցներով, որը տրվում է հենց այդ բնակարանի գրավով կամ փոխառուին պատկանող մեկ այլ անշարժ գույքի գրավով։ Այս վարկի վերադարձը, կախված փոխառուի տարեկան եկամտի մակարդակից իրականացվում է 15-ից 30 տարում։
 
=== Փակ կամ Գերմանական մոդել ===
Եվ վերջապես երրորդ մոդելը համարվում է փակ մոդել։ Այս մոդելը երբեմն անվանում են ՙհավասարակշռված ինքնավարության՚ կամ գերմանական մոդել։