«Խեցգետնանմաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ճիշտ անվանում
չ 195.250.74.158 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել 23artashes մասնակցի վերջին տարբերակ...
Տող 19.
| eol = 2598871
}}
'''ԽեցգետնակերպերԽեցգետնանմաններ''' ({{lang-lat|Crustaceae}}), [[հոդվածոտանիներ]]ի տիպի ջրային կենդանիների դաս։ Մի քանի մմ-ից մինչև 80 սմ մեծություն ունեցող կենդանիներ են։ Մարմինը կազմված է գլխից, կրծքից, փորիկից և ծածկված է խիտինային կուտիկուլայով, որը հաճախ կիր է պարունակում և զրահ առաջացնում։ Գլուխը 5 հատվածից է, ունի 2 զույգ բեղիկներ (անտենաներ և անտենուլներ), վերին ծնոտներ և 2 զույգ ստորին ծնոտ։ Բեղիկները ծառայում են հոտառության և շոշափելիքի, երբեմն շարժման համար։ Տեսողության օրգանները [[Ֆասետային աչքեր|ֆասետային բարդ աչքերն]] են, որոնք ճյուղաբեղիկների մոտ ձուլվում են և մեկ աչք կազմում։ Խորջրյա տեսակները զուրկ են աչքերից։
 
Խեցգետնանմանների արյունատար համակարգը բաց է, մկանոտ սիրտը գտնվում է մարմնի մեջքի կողմում։ Շնչառության օրգանները խռիկներն են, որոշ տեսակներ շնչում են մաշկով։ Արտաթորության օրգանները ցելոմոդուկտներն են։ Նյարդային համակարգը բաղկացած է վերկլանային և ենթակլանային հանգույցներից ու փորի նյարդային շղթայից, թիաոտների մոտ այն նյարդային սանդուղքի տիպի է։ Մարսողության համակարգը 3 բաժնից է՝ առջևի, միջին և ետին աղի։ Մակաբույծ որոշ տեսակների աղիները ետ են զարգացած։