Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
Avarayri chakatamart{{Արևմտահայերեն|Աւարայրի Ճակատամարտ}}
{{այլ|}}
{{Տեղեկաքարտ Ճակատամարտ
|Ճակատամարտի անվանում = Ավարայրի ճակատամարտ
}}
 
ՎարդանAՎարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց [[Այրարատ]]ում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ: Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայ-պարսկական սահմանում և կանխել երկրի ավերումը: Սակայն [[Մուշկան Նյուսալավուրտ]]ի հրամանատարությամբ պարսկական զորքն արդեն անցել էր [[Հեր (գավառ)|Հեր]] ու [[Զարևանդ (գավառ)|Զարևանդ]] գավառները և շարժվում էր դեպի երկրի խորքը: Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր ընտիր հեծելազորով՝ «Մատյան գնդով», ու մարտական փղերով: Պարսիկները շուտով մտան [[Վասպուրական]]ի [[Արտազ|Արտազ գավառ]] և բանակ դրեցին [[Տղմուտ (գետ)|Տղմուտ գետ]]ի աջ ափին՝ [[Ավարայր]]ի դաշտում: 451 թվականի գարնանը պարսկական բանակը [[Փայտակարան]]ից շարժվելով, սահմանամերձ [[Հեր (գավառ)|Հեր]] և [[Զարևանդ (գավառ)|Զարևանդ]] գավառներով մտնում է [[Մարզպանական Հայաստան]]: Պարսկական զորքերի խնդիրն էր՝ ճնշել հայերի ապստամբությունը, գրավել նրանց ռազմաքաղաքական կենտրոն [[Արտաշատ]]ը:
 
[[Մայիսի 25]]-ին հայկական բանակը մոտենում է հակառակորդի ամրացված ճամբարին և կանգ առնում գետի ձախ ափին: [[Մայիսի 26]]-ին շաբաթ առավոտյան [[Ավարայր]]ի դաշտում հակառակորդներն ընդունում են մարտական դրություն: Ճակատամարտի նախօրեին սպարապետն իր 66 հազարանոց բանակը բաժանեց երեք մասի և դրանց հրամանատարներ նշանակեց փորձված զորավարներ Ներշապուհ Արծրունուն, Խորեն Խորխոռունուն ու Թաթուլ Վանանդեցուն: Սպարապետն առանձնացրեց նաև պահեստազոր և իր եղբայր [[Համազասպ Մամիկոնյան]]ի հետ միասին ստանձնեց նրա հրամանատարությունը: Թվապես հայերին եռապատիկ գերազանցող թշնամին իր գլխավոր ուժերը կենտրոնացրել էր աջ թևում, իսկ պահեստազորում կանգնած էր [[Մատյան գունդ]]ը: [[Վարդան Մամիկոնյան]]ը, [[Հովսեփ Ա Վայոցձորցի]]ն և [[Ղևոնդ Երեց]]ը քաջալերեցին հայոց զորքին ՝ արիաբար մարտնչելու թշնամու դեմ:
Անանուն մասնակից