«Նինա Բերբերովա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
== Կենսագրություն ==
Նինա Նիկոլաևնա Բերբերովան ծնվել է [[1901]] թվականի [[հուլիսի 26]]-ի [[Սանկտ Պետերբուրգ]]ում։ Նրա հայրը ծագում էր [[Եկատերինա II]] ժամանակ [[Ղրիմ]]ից [[Նոր Նախիջևան]] գաղթած նշանավոր հայ վաճառականներ Բերբերովների ընտանիքում։ Նինան ընտանիքի միակ զավակն էր։ Նինա Բերբերովան սկզբնական կրթությունը ստացել է [[Սանկտ Պետերբուրգ]]ում, ապա [[1919]] թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է [[Դոնի Ռոստով]] և այնտեղ հաճախել Դոնի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ։ [[1920]] թվականին վերադարձել է [[Սանկտ Պետերբուրգ]]։
[[Պատկեր:Hodasevich Berberova.jpg|thumb|160px|Նինա Բերբերովան ամուսնու՝ [[Վլադիսլավ ԽոդասևիչիԽոդասևիչ]]ի հետ [[Սորենտո]]ում, 1924 թ.]]
[[1922]] թվականի հունիսին ամուսնու՝ [[Վլադիսլավ Խոդասևիչ]]ի հետ գաղթում է [[Խորհրդային Միություն]]ից։ Որոշ ժամանակ բնակվել է [[Գերմանիա]]յում, [[Չեխոսլովակիա]]յում, [[Իտալիա]]յում և [[Ֆրանսիա]]յում։ [[1950]] թվականին Բերբերովան [[Ֆրանսիա]]յից մեկնում և մշտական բնակություն է հաստատում [[ԱՄՆ]]-ում, որտեղ նա ռուսաց լեզու և ռուս գրականություն է դասավանդում [[Եյլի համալսարան|Եյլի]], [[Պրինսթոնի համալսարան|Պրինսթոնի]], [[Կոռնելի համալսարան|Կոռնելի]], [[Կոլումբիայի համալսարան|Կոլումբիայի]], [[Փենսիլվանիայի համալսարան|Փենսիլվանիայի]] և [[Բրին-Մոր քոլեջ]]ում։ [[1989]] թվականին Բերբերովան այցելում է [[Խորհրդային Միություն]] և հանդիպում ունենում [[Մոսկվա]]յի և [[Սանկտ Պետերբուրգ]]ի գրական շրջանակների հետ։ Վախճանվել է [[1993]] թվականի [[սեպտեմբերի 26]]-ին [[Ֆիլադելֆիա]]յում։