«Կիաքսար»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 104 բայտ ,  3 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
(+{{Տեղեկաքարտ Անձ}} oգտվելով ԱՎԲ)
{{Տեղեկաքարտ ԱնձՄիապետ}}
'''Կիաքսար''', Կիաքսարես (հուն. Κυαξα΄ρηζ, ծն. թ. անհայտ — մ.թ.ա. 585), [[Մարաստան]]ի թագավոր մ.թ.ա. 625-ից։ Մ.թ.ա. 616-615-ին գրավել է [[Մանա]]ն, Ասորեստանի հնագույն պաշտամունքային և մշակութային կենտրոն [[Աշուր]]ը։ Մ.թ.ա. 614-ին դաշնակցել է [[Բաբելոն]]ի հետ՝ ընդդեմ Ասորեստանի։ Մ.թ.ա. 612-ին դաշնակիցները գրավել և ավերել են Ասորեստանի մայրաքաղաք [[Նինվե]]ն, մ.թ.ա. 605-ին կործանել Ասորեստանը։ Նինվեի գրավման ժամանակ նրան օգնել է [[Պարույր Սկայորդի]]ն, որին Կիաքսարը ճանաչել է Հայոց թագավոր։ Արշավել է [[Լիդիա]]յի (Լյուդիա) թագավոր [[Ալիատտես]]ի դեմ։ Վճռական ճակատամարտի ժամանակ (մ.թ.ա. 585, ըստ ոմանց՝ 597) տեղի է ունեցել արևի խավարում։ Կողմերը հաշտություն են կնքել և սահման հաստատել [[Հալիս]] գետը։ Կիաքսարի օրոք Մարաստանը դարձել է հզոր պետություն։ Կիաքսարի մահից հետո նրան հաջորդել է որդին՝ Աստիազեսը (Աժդահակ)։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=397}}
 
160 268

edits