«Մեսրոպ Երեց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիտնական}}
[[Պատկեր:Mesrop Vayotsdzoretsi.jpg|մինի]]
'''Մեսրոպ Երեց''' ('''Վայոցձորեցի''') (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), [[10-րդ դար]]ի հայ [[մատենագիր]]։ Ծագումով [[Վայոց ձոր]]ի Հողոցմանց գյուղից։ [[967]] թվականին գրել է [[Ներսես Ա Մեծ]]ի [[վարք]]ը և [[Մամիկոնյաններ]]ի [[տոհմ]]ի պատմությունը։ Մեսրոպ Երեցի գրվածքում արտացոլվել է հայ ազատագրական [[լեգենդ]]ի նախնական տարբերակը, որը հայկական պետականության անկումից հետո [[Հայաստան]]ի նորոգ ազատագրումն ու վերականգնումը կապում էր քրիստոնյա հռոմեացիների օգնության հետ։ Երկի հիմքում ընկած է նաև հայ-վրացական միացյալ պայքարի գաղափարը։ Հետագայում, կապված միջազգային քաղաքական իրադրության փոփոխման հետ, Մեսրոպ Երեցի երկը լրացվել է ընդմիջարկություններով, որոնք արտահայտում են հայ ազատագրական լեգենդի [[էվոլյուցիա]]ն։ Այն առաջին անգամ հրատարակվել է [[1737]] թվականին։ Վերահրատարակվել է (2 անգամ, տարբեր վերնագրերով)։ Թարգմանվել է [[ֆրանսերեն]] ([[1869]])։