'''Ռաուլ Կաստրո Ռուս''' (Castro- Ruz) Ռաուլ (ծն. 3.6.1931 թ.), [[Կուբա]]յի պետական, քաղաքական և ռազմական գործիչ։ Կուբայի հեղափոխական զինված ուժերի բանակի գեներալ։ [[Ֆիդել Կաստրո Ռուս]]ի եղբայրը։ Մասնակցել է [[Մոնկադա]] զորանոցի վրա [[1953]] թվականի հուլիսի 26-ի հարձակմանը։ Ձերբակալվել է և ազատվել ներմամբ [[1955]] թ.-ին։ 1956-ի դեկտ. 2-ին մի խումբ հեղափոխականների հետ «Դրանմա» նավով ափ է դուրս եկել [[Օրիենտե]] նահանգում և մարտնչել Բատիստայի դիկտատուրայի դեմ։ [[1959]] թ.-ի հունվարի հեղափոխությունից հետո՝ Հեղափոխական զինված ուժերի մինիստր։ [[1962]] թ.ից՝ Հեղափոխական կառավարության պրեմիեր մինիստրի 1-ին տեղակալ, [[1965]] թվականից՝ [[կոմկուս]]ի ԿԿ-ի 2-րդ քարտուղար։ Պարգևատրվել է [[Լենինի շքանշան]]ով ([[1979]] թ.)։