«Մարիա Ֆեոդորովնա (Դագմար)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 108.
Մինչև 1894 թվականը Ալեքսանդր III-ը գնալով ավելի և ավելի էր թուլանում: Մարիա Ֆեոդորովնան գիտեր, որ իր ամուսնուն երկար ժամանակ չէր մնացել ապրելու: Ամբողջ ուշադրությունը սևեռած էր ապագա կայսր [[Նիկոլայ II|Նիկոլայ]]ի վրա, ով դեռ լիովին պատրաստ չէր պաշտոնը ստանձնելուն: Ալեքսանդրը գոհ չէր իր ավագ որդու բնավորությամբ և արտաքին տեսքից: Նա իր հորից շատ ավելի կարճահասակ էր և չուներ կառավարչի մտածելակերպ: Ալեքսանդրը մտահոգված էր կայսրության ապագայով, քանի որ իր առողջական վիճակի ծանրանալու պատճառով շատ ժամանակ չէր ունեցել Նիկոլային կառավարչական գիտելիքներ տալու:
Մարիա Ֆեոդորովնան նույնպես մտահոգված էր: Բացի դրանից Նիկոլայը արդեն մի քանի տարի սիրահարված էր գերմանացի իշխանուհի [[Ալեքսանդրա Ֆեոդորովնա (Ալիքս)|Հեսյան Ալիքս]]ին և ցանկանում էր նրա հետ ամուսնանալ: Մարիա Ֆեոդորովնան և Ալեքսանդր III-ը դեմ էին այդ միությանը, քանի որ ունեին հակագերմանական հայացքներ և չէին հավանում Ալիքսի ամաչկոտ և ինքնամփոփ բնավորությունը:
 
 
=== Նախկին կայսրուհի ===
 
1894 թվականի նոյեմբերի մեկին կայսր Ալեքսանդր III-ը մահացավ Ղրիմի Լիվադիայի պալատում: Մարիա Ֆեոդորովնան այդ օրը գրեց իր օրագրում՝ "Իմ սիրտը կոտրված է, բայց ես վերջին պահին նրա դեմքին տեսա ժպիտ և դա ինձ ուժ տվեց": Ուելսի արքայազն ու արքայադուստրը ժամանեցին Լիվադիա` Մարիայի կողքին լինելու և նրան օգնություն ցուցաբերելու համար: Նրանք իրենց վրա վերցրին թաղման արարողությունների կազմակերպումը:
Ալեքսանդր III-ի մարմինը տեղափոխվեց Սանկտ-Պետերբուրգ:
 
Մինչև իր մահը Ալեքսանդրը հասցրել էր իր ամուսնության համաձայնությունը տալ որդի Նիկոլային և Ալիքսին և նրանց օրհնել, չնայած այն փաստին, որ չէր հավանում ապագա կայսրուհուն: Մարիան նույնպես դեմ լինելով այդ միությանը փորձում էր բարին տեսնել ամեն ինչում:
 
Մարիա Ֆեոդորովնան տեղափոխվեց Անիչկովի պալատ: 1888 թվականին վնասված գնացքը վերականգնվեց նորացվեց և տրվեց նախկին կայսրուհուն սեփական օգտագործման համար:
1899 թվականին Մարիայի կրտսեր որդին՝ Գեորգին, վախճանվեց տուբերկուլյոզից: Թաղման արարողության ժամանակ Մարիան իրեն զգաստ էր պահում, սակայն վերջում չդիմանալաով նա վազեց եկեղեցուց և որդու գլխարկը գրկած փակվեց իր սենյակում:
 
Մարիա Ֆեոդորովնան մեծ ազդեցություն ուներ իր որդու՝ [[Նիկոլայ II]]-ի և ընտանիքի մնացած անդամների վրա: Նա ուներ դիվանագիտական մտածելակերպ: Չնայած այն փաստին, որ նրան բոլորը սիրում էին և հարգում, նա շատ լարված հարաբերությունների մեջ էր գտնվում իր որդու կնոջ՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորվնայի հետ: Լարվածությունը այնքան շատ էր, որ նույնիսկ Նիկոլայի երեխաների հետ նա մոտ չէր: Դա նաև պայմանավորված էր նրանով, որ Մարիան՝ լինելով նախկին կայսրուհի երբեմն ավելի մեծ ազդեցություն և իրավունքներ էր ունենում ի համեմատ ներկա կայսրուհու`Ալեքսանդրա Ֆեոդորովնայի:
 
Քսաներորդ դարի առաջին տարիները նախկին կայսրուհին հիմնականում անց էր կացնում Ռուսաստանի Կայսրությունից դուրս: Նա երբմեն ապրում էր Անգլիայում իր քրոջ՝ Ալեքսանդրա Թագուհու մոտ: 1906 թվականին, երբ մահացավ նրա հայրը՝ Դանիայի թագավոր Կրիստիան IX-ը, Մարիան մեկնեց իր հայրենիք: Նա այնտեղ ստանձնեց Հվիդորի վիլլան: Այնուհետև նա իր քրոջ Ալեքսանդրայի հետ նորից մեկնեց Անգլիա:
 
Մարիան կազմակերպեց իր դստեր՝ Մեծ Իշխանուհի Օլգայի հարսանիքը, որը ավարտվեց ամուսնալուծությամբ: Օլգան շատ դժբախտ էր իրենից տարիքով բավականին մեծ Օլդենբուրգի դուքս Պետրոսի հետ ամուսնությունից: 1916 թվականին Նիկոլայ II-ը վերջապես թույլ տվեց իր քրոջը բաժանվել ամուսնուց: Այնուհետև Օլգան ամուսնացավ թագավորական ընտանիքին չպատկանող Նիկոլայ Կուլիկովսկու հետ: Մարիան դեմ էր այդ ամուսնությանը, սակայն իր դստերը հակառակում չհամոզեց:
1912 թվականին Մարիայի կրտսեր որդի Միխաիլը ամուսնացավ իր սիրուհու հետ՝ խայտառակելով և՛ Մարիային, և՛ Նիկոլային: