«Լատինական Ամերիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Բնակչություն: կրճատումների բացում՝, փոխարինվեց: մլն → միլիոն oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
== Բնակչություն ==
Ի տարբերություն Հյուսիսային [[Ամերիկա]]յի, Լատինական Ամերիկայում գրեթե չի եղել միջռասայական լարում ու ռասայական խտրականություն, տիրապետել է ռասայական հանդուրժողականության մթնոլորտը, որի պայմաններում էլ առաջացել են բնակչության խառը` միջռասայական խմբեր ([[մուլատներ]], [[մետիսներ]] և [[սամբոներ]])։ Ներկայումս մարդկանց [[ռասա]]յական միաձուլման գործընթացն ավելի է խորացել։ Այժմ արդեն միմյանց են ձուլվում ոչ միայն տարբեր ռասաներին պատկանող [[մարդ]]իկ, այլ դրանց խառնածին սերունդների ներկայացուցիչները, ինչի հետևանքով հետզհետե ավելի աննկատելի են դառնում մարդկանց ռասայական պատկանելության հատկանիշները։ Որոշ տարածաշրջաններում, հատկապես [[Պերու]]ի և [[Բոլիվիա]]յի անտառային ու բարձր լեռնային մասերում, մեծամասնություն են կազմում հնդկացիները, իսկ երկրների խոշորագույն քաղաքներում` եվրոպացիների սերունդներտսերունդները` կրեոլները։ Լատինական Ամերիկայի երկրներ են գաղթել նաև [[հայ]]երը։ Հայկական համեմատաբար խոշոր գաղթօջախներ են ձևավորել [[Արգենտինա]]յում, [[Ուրուգվա]]յում և Բրազիլիայում։ Տարեկան հավելաճը (6,5 մլն) հարաբերելով ամբողջ բնակչության թվին (600 մլն)` կստացվի,որ տարածաշրջանի բնակչության աճը մոտ 1,1% է, այսինքն` գրեթե հավասար է աշխարհի ամբողջ բնակչության աճի միջին ցուցանիշին։ Սակայն XX դարի 60-ական թվականներին աշխարհի տարածաշրջաններից Լատինական Ամերիկայի բնական աճը ամենաբարձրն էր` շուրջ 3%։ Բնակչության աճի թափի այդպիսի կրճատումը արդյունք է տարածաշրջանի երկրների կրթական, մշակութային, բարեկեցության, ուրբանիզացման մեծ առաջընթացի։ Բնակչության թվի առումով ևս Լատինական Ամերիկայի երկրները խիստ տարբերվում են։ Բնակչության թվով առաջին հերթին առանձնանում է [[Բրազիլիա]]ն (մոտ 200 մլն), [[Մեքսիկա]]ն (115 մլն), որոնց հետևում է 10-ից մինչև 50 միլիոն բնակիչ ունեցող երկրների խումբը։
 
== Ծանոթագրություններ ==