«Դեղագործություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 9.
Դեղաբանական ակտիվ նյութերի ստացման և առողջապահական պրակտիկայում արժեքավոր դեղանյութերի ներդրման համար բացվեցին գիտահետազոտական ինստիտուտներներ, ստեղծվեց քիմիա-դեղագործական արդյունաբերություն։
 
=== Զարգացման պատմությունը Հայաստանում ===
[[Հայաստան]]ում դեղագործական արդյունաբերությունը զարգացավ և դեղագործական ուսումնական հաստատություններ հիմնվեցին խորհրդային կարգերի հաստատումից հետո։ 1925 թվականին Երևանի բժշկական ուսումնարանում բացվեց դեղագործության բաժին, ավելի ուշ, քիմիական տեխնիկումում՝ քիմիա-դեղագործական ֆակուլտետ։ 1941 թվականին Երևանում ստեղծվեցին դեղագործական, 1966 թվականին՝ վիտամինային պրեպարատների, 1968 թվականին՝ Հոկտեմբերյանի եթերային յուղերի գործարանները։ 1955 թվականից Երևանում գործում է [[Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ|Ա․ Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ]]ը։ 1972 թվականին Երևանի բժշկական ինստիտուտում բացվեց դեղագործությաև ֆակուլտետ, իսկ 1974 թվականին կազմակերպվեցին դեղերի տեխնոլոգիայի և դեղագործական քիմիայի ամբիոնները։