«Ճառագայթում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 37.
Գիտնականները հաստատել են, որ բնական ճառագայթման աղբյուրներից ամենակշռավորը հանդիսանում է ռադիոակտիվ ռադոն գազը՝ դա անտեսանելի գազ է, որը չունի ոչ հոտ, ոչ համ և 7.5 անգամ ծանր է օդից։ Բնության մեջ ռադոնը հանդիպում է 2 տեսակով՝ ռադոն-220 և ռադոն-222։ Ճառագայթման հիմական մասը գալիս է ոչ թե հենց ռադոնից, այլ նրա քայքայման արգասիք հանդիսցող նյութերից։ Մարդիկ ճառագայթվում են օդի հետ օրգանիզմ ներթափանցած ռադիոնուկլիդներից։
Ռադոնը արձակվում է երկրակեղևից, համարյա թե ամենուրեք և այդ պատճառով ճառագայթման մեծ մասը մարդը ստանում է՝ գտնվելով շենքի առաջին հարկերում, չօդափոխվող սենյակում։ Գազը շենք է ներթափանցում հատակի միջով։ Ռադոնի խտությունը փակ սենյակում սովորաբար 8 անգամ մեծ է, քան փողոցում։ Փայտը և աղյուսը արտանետում են գազի փոքր քանակություններ, իսկ երկաթը և գրանիտը շատ ավելի մեծ քանակություններ։ Կավահողերը չափազանց ռադիոակտիվ են։ Շատ ռադիոակտիվ են արտադրության որոշ թափոններ՝ օրինակ կարմիր կավից աղյուսը կամ, ածխի այրումից առաջացած մրի փոշին։
Ռադոնի բնակարան ներթափանցելու այլ ճանապարհներից են ջուրը և բնական գազը։ Պետք է հիշել, որ հում ջրում ռադոնը ավել է պարունակվում, իսկ եռման ժամանակ այն գոլորշու հետ հեռանում է։ Այս պատճառով, հիմնական վտանգ է ներկայացնում ռադոնի ներշնչելը գոլորշու հետ միսին։միասին։ Ամենից հաճախ սա տեղի է ունենում տաք ջրով լողանալիս։
Նույնպիսի վտանգ է ներկայացնում ռադոնը, հողի տակ խառնվելով բնական գազի հետ, որը հետագայում այրվում է բնակարաններում, բազմաթիվ ջեռուցիչ սարքավորումներում։ Լավ օդափոխման բացակայության դեպքում, ռադոնի խտությունը կարող է հասնել վտանգավոր արժեքների։
Նույնպես չի կարելի մոռանալ, որ քարածխի այրման ժամանակ, ածխի զգալի բաղադրիչներ վերածվում են մրի, որտեղ կենտրոնացած են շատ ռադիոակտիվ նյութեր։ Մուրը, օդում տարածվելով, բերում է օդի, մարդու լրացուցիչ ճառագայթման։ Աշխարհի բոլոր վառարաններից և բուխարիներից օդ է արտանետվում նույն քանակի մուր, որքան էլեկտրակայաններից։