«Նարիման Նարիմանով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 88.
== Գործունեություն ==
[[Պատկեր:Narimanov iki bir.jpg|մինի|ձախից]]
[[1920]] թվականի [[նոյեմբերի 30]]-ին, ստանալով Հայաստանի խորհրդայնացման լուրը ([[29 նոյեմբերի]]), հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, ըստ որի [[Խորհրդային Ադրբեջան]]ի կառավարությունը մինչ այդ ''[[Հայաստանի Հանրապետություն (1918-1920)|Դաշնակցական Հայաստանի]]'' հետ ունեցած տարածքային վեճերը չեղյալ է հայտարարում, և վիճելի տարածքները ([[Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն|Նախիջևան]], [[Սյունիքի մարզ|Զանգեզուր]], [[Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ|Ղարաբաղ]]) այսուհետ հայտարարում է [[Խորհրդային Հայաստան]]ի անբաժան մասերը։ Սակայն

[[Ալեքսանդրապոլի պայմանագիր|Ալեքսանդրապոլի պայմանագրի]] համաձայն [[Հայ հեղափոխական Դաշնակցություն|դաշնակցական]] կառավարությունն անձամբ հրաժարվում է բազմաթիվ հայկական գավառներից, իսկ Խորհրդային Հայաստանում սկսելով [[փետրվարյան ապստամբություն]]ը, խիստ բացասական է ազդում [[Մոսկվա]]յում տեղի ունեցող խորհրդա-թուրքական բանակցությունների վրա։ Արդյունքում կնքվում է [[Մոսկվայի պայմանագիր (1921)|Մոսկվայի պայմանագիրը]], որով Նախիջևանն արդեն իսկ անցնում է Ադրբեջանին։ Նույն ճակատագրին է արժանանում նաև [[Արցախ նահանգ|Արցախը]], իսկ Սյունիքում [[Գարեգին Նժդեհ]]ի գլխավորած Հայաստանի հետ վերամիավորման ազատագրական պայքարը նոր թափ է ստանում։
== Արտաքին հարաբերություններ ==
Խորհրդային պատվիրակության կազմում Նարիմանովը մասնակցել է Ջենովայի կոնֆերանսին ([[1922]])։ [[1922]] թվականից [[Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն|Անդրֆեդերացիայի]] Միութենական խորհրդի նախագահն էր և [[ԽՍՀՄ]] ԿԳԿ նախագահներից մեկը։ Եղել ԷՌԿ(բ) կ [[Կովկաս]]յան բյուրոյի և կուսակցության [[Անդրկովկաս]]յան երկրկոմի աևդամ, ՌԿ(բ) կ XII և XIII համագումարների պատգամավոր, ՌԿ(բ) կ ԿԿ անդամության թեկնածու։ Նարիմանովի նախաձեռնությամբ Ադրբեջանում բացվել է ադրբեջանական առաջին ժողովրդական գրադարան-ընթերցարանը ([[1894]])։
== Հիշատակ ==
Հեղինակ է [[ադրբեջաներեն]] և [[ռուսերեն]] [[լեզու]]ների դասագրքերի, պատմական թեմայով գրված [[դրամա]]ների և [[վեպ]]երի։ Նրա գրականագիտական [[հոդված]]ները նվիրված են ռեալիզմի պրոբլեմներին։ Գրել է հուշեր [[Լենին|Վ․ Ի․ Լենին]]ի մասին։ Ադրբեջաներեն է թարգմանել [[Նիկոլայ Գոգոլ|Ն․ Վ․ Գոգոլի]] «[[Ռևիզոր (կատակերգություն)|Ռևիզոր]]»-ը։

Թաղված է [[Կարմիր հրապարակ]]ում՝ [[Կրեմլ]]ի պատի մոտ։
 
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=204}}