«Մարիա Ֆեոդորովնա (Դագմար)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
== Ռուսաստանի կայսրուհի ==
[[File:%D0%A6%D0%B5%D1%81%D0%B0%D1%80%D0%B5%D0%B2%D0%BD%D0%B0_%D0%B8_%D0%B2%D0%B5%D0%BB%D0%B8%D0%BA%D0%B0%D1%8F_%D0%BA%D0%BD%D1%8F%D0%B3%D0%B8%D0%BD%D1%8F_%D0%9C%D0%B0%D1%80%D0%B8%D1%8F_%D0%A4%D0%B5%D0%B4%D0%BE%D1%80%D0%BE%D0%B2%D0%BD%D0%B0_%D1%81_%D0%B4%D0%B5%D1%82%D1%8C%D0%BC%D0%B8.jpg|thumb|left|200px|Մարիան Գեորգիի Քսենիայի և Նիկոլայի հետ]]
[[File:Lesser_CoA_of_the_empress_Maria_Fiodorovna_of_Russia.svg|thumb|lleft|200px|Մարիա Ֆեոդորովնայի գերբը]]
 
Կայսր [[Ալեքսանդր II]]-ի վարած քաղաքականության օրոք կայսրությունում անհամեմատ շատացել էին տեռորիստական խմբերը: Կայսրի վրա կատարվել էին յոթ մահափորձեր, սակայն դրանցից ոչ մեկում չէր հաջողվել նրան սպանել: Սակայն 1881 թվականի մարտի 13-ին 62 տարեկան Ալեքսանդր II-ի վրա նետած ռումբը նրան մահացու վիրավորեց:
Մարիա Ֆեոդորովնան իր հուշերում գրում էր ահասարսուռ տեսարանի մասին: Նա հիշում էր, թե ինչպես դեռ վիրավոր Ալեքսանդր II-ին բերեցին պալատ: Ռումբը նետվել էր Ալեքսանդրի ոտքերին: Ըստ Մարիայի, նրա որքերը ծնկներից ներքև կտրված էին և ուժեղ արյուն էր հոսում: Նման ծանր իրավիճակում գտնվող կայսրը մի քանի ժամից մահացավ և նրա որդին՝ Ալեքսանդր III-ը դարձավ կայսր, իսկ Մարիա Ֆեոդորվնան՝ կայսրուհի:
Անվտանգության նպատակով կայսերական ընտանիքը տեղափոխվեց ապրելու Գաչինայի պալատ, անվտանգության ոստիկանապետ Գերենալ Չերևինի խորհրդով: Մարիան և Ալեքսանդրը նոր պալատում ապրեցին 13 տարի: Այն կառուցվել էր Եկատերինա II-ի ժամանակ և ուներ 900 սենյակ:
 
[[File:Alexander-Maria.jpg|thumb|right|200px|Մարիա Ֆեոդորովնան և Ալեքսանդր III-ը Կոպենհագենում 1893 թվականին]]
Ալեքսանդր III-ը փակվել էր Գաչինայի պալատում և դուրս էր գալիս իր ընտանիքի հետ միասին միայն պահակախմբի ներկայությամբ: Նա շատ էր վախեցել իր հոր մահից, այդ իսկ պատճառով պահպանում էր իր ընտանիքը պալատի ներսում պահելով: Ընտանիքի անդամները պալատը լքում էին միայն եկեղեցական արարողությունների և միջոցառոմների նպատակով: Մարիա Ֆեոդորովնան երբեմն այցելում էր Ձմեռային Պալատ՝ պարահանդեսներին ներկա գտնվելու համար : Գաչինայի Պալատում նունյպես կազմակերպվում էին միջոցառումներ և պարահանդեսներ: Ալեքսանդր III-ը շատ էր սիրում ներկա գտնվող երաժիշտներին, սակայն վերջում նրանց հերթով ցտեսություն էր մաղթում, դրանով Մարիային հասկացնելով որ երեկույթը ավարտված է:
 
Ամեն ամառ Մարիա Ֆեոդորովնան Ալեքսանդր -ը և նրանց երեխաները այցելում էին Դանիա Մարիայի ծնողներին հյուր: Նրանց նաև միանում էին Անգլիայի և Հունաստանի թագավորական ընտանիքների ներկայացուցիչները: Ժամանակը անցնում էր շատ ուրախ:
 
[[File:Lesser_CoA_of_the_empress_Maria_Fiodorovna_of_Russia.svg|thumb|lleft|200px|Մարիա Ֆեոդորովնայի գերբը]]
Ալեքսանդրը III-ը, ի տարբերություն իր հոր ազատամետ քաղաքականությանը, սահամանել խիստ կարք ու կանոն, որին բոլորը պետք է ենթարկվեին: Նա սկսել էր պաշտել ռուս ազգը և քիչ կարևորություն տալ մյուս ազգերին: Ալեքսանդրը ինքն իրեն նույնպես վերաբերվում էր շատ խիստ: Ուտում և խմում էր շատ քիչ և երբեք չէր անում այն ինչ ցանկանում էր, այլ այն ինչ հարկավոր էր: Ընտանիքի անդամները հետևում էին նրա օրինակին:
[[File:Alexander-Maria.jpg|thumb|right|200px|Մարիա Ֆեոդորովնան և Ալեքսանդր III-ը Կոպենհագենում 1893 թվականին]]
 
Ալեքսանդրը սարսափում էր իր վրա հնարավոր մահափորձերից: Իր հոր մահվան վեցերորդ տարելիցի օրը՝ Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Պողոս և Պետրոս եկեղեցուց դուրս գալուց մի խումբ հեղափոխական երիտասարդներ պլանավորել էին նրա վրա ռումբ նետել, սակայն անվտանգության աշխատողները կարողացան նրանց պլանը տապալել և ձերբակալել երիտասարդներին: 1887 թվականին նրանց մահապատժի ենթարկեցին և կախեցին: Նրանց մեջ էր գտնվում [[Վլադիմիր Լենին]]ի եղբայրը՝ Ալեքսանդր Ուլյանովը:
[[File:Alexander_III_of_Russia_with_family_at_Small_Palace_of_Livadia.jpg|thumb|left|200px|Մարիա Ֆեոդորովնան Ալեքսանդր -ը և նրանց հինգ երեխաները 1893 թվականին]]
 
[[File:Alexander_III_of_Russia_with_family_at_Small_Palace_of_Livadia.jpg|thumb|left|200px|Մարիա Ֆեոդորովնան, Ալեքսանդր III-ը և նրանց հինգ երեխաները 1893 թվականին]]
Սակայն դա վերջին մահվան վտանգը չէր: 1888 թվականին թագավորական ընտանիքը գնացքի մեջ էին: Երբ նրանք նստած նախաճաշում էին գնացքը դուրս եկավ երկաթգծից և շուռ եկավ: Այն սլանում էր չափից դուրս արագ:
Միջադեպից հետո Մարիա Ֆեոդորովնան և երեխաները սարսափի մեջ էին: Ալեքսանդրը կարողացած դժվարությամբ դուրս գալ շուռ եկած գնացքի տակից և սկսեց որոնել իր ընտանիքի անդամներին: Նա երկար ժամանակ գնացքի ծանր վագոնը վեր պահած կանգնել էր, որպեսզի երեխաները կարողանային տակից դուրս գալ: Բոլորը փրկվեցին սակայն միջադեպը ծանր հետևանք ունեցավ Ալեքսանդրի առողջական վիճակի վրա:
1322

edits