«Հարավարևմտյան Ասիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Վերահղվում է դեպի Հարավարևմտյան Ասիա
Տող 1.
#ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Հարավարևմտյան Ասիա]]
[[Պատկեր:Western Asia (orthographic projection).svg|thumb|250px|Արևմտյան Ասիա]]
[[Պատկեր:Location-Asia-UNsubregions.png|250px|մինի|Ասիա աշխարհամաստ {{Legend|#00E000|Առաջավոր Ասիա}}]]
 
'''Արևմտյան Ասիա''' կամ '''Առաջավոր Ասիա''' ({{lang-ar|جنوب غرب آسي}}, {{lang-fa|جنوب غربی آسیا}}, {{lang-he|דרום-מערב אסיה}}), ասիական տարածաշրջան է, որը աշխարհագրական տեսակետից ներգրավում է [[Կովկաս]]ը, [[Կոպետդագ]]ը, [[Փորքրասիական լեռնաշխարհ|Փորքրասիական]], [[Հայկական լեռնաշխարհ|Հայկական]] և [[Իրանական լեռնաշխարհ]]ները, [[Միջագետք]]ը, [[Արաբական թերակղզի]]ն և [[Լեվանթ]]ը, իսկ դիվանագիտական տեսակերից 3 տարածաշրջան՝ [[Մերձավոր Արևելք]] (առանց աֆրիկյան մասի), [[Միջին Արևելք]] և [[Անդրկովկաս]]։ Պետք է ճշտել, որ Արաբական թերակղզին և Միջագետքը միավորվում են [[Հարավարևմտյան Ասիա]]յի մեջ։
 
Հայտնի է նաև որպես՝ Մերձավոր Արևելք։ Գտնվում է Միջերկրական, [[Արաբ|Արաբական]], [[Կարմիր ծով|Կարմիր]], [[Սև ծով|Սև]] և [[Կասպից ծով|Կասպից ծովերի]], [[Ադենի ծոց|Ադենի]], [[Օմանի ծոց|Օմանի]],և [[Պարսից ծոց|Պարսից ծոցերի]] միջև։ Տարածքը զբաղեցնում է շուրջ 7 միլիոն կմ² , որտեղ ապրում է [[340]] միլիոն [[մարդ]]։ Հարավարևմտյան [[Ասիա|Ասիայում]] ուրբանիզացման մակարդակն ավելի բարձր է քան, օրինակ, [[Հարավային Ասիա|Հարավային]] ու [[Հարավարևելյան Ասիա|Հարավարևելյան Ասիայում]]։ Սոցիալ-տնտեսական զարգացման բարձր մակարդակով առանձնանում ե [[Իսրայել|Իսրայելը]]։ Այստեղ տարածված են ավազային ընդարձակ [[Անապատ|անապատները]], [[Կիսաանապատ|կիսաանապատներն]] ու [[Օազիս|օազիսները]], իսկ դրանց հարևանությամբ՝ ձյունապատ լեռնագագաթները, կանաչապատ [[Գետահովիտ|գետահովիտներն]] ու [[Ծով|ծովափերը]]։
 
== Տնտեսություն ==
Հարավարևմտյան Ասիայի գլխավոր հարստությունը [[Նավթ|նավթն]] է։ Այստեղ է կենտրոնացած նավթի համաշխարհային պաշարների 2/3-ը։ Նավթով հարուստ են [[Սաուդյան Արաբիա|Սաուդյան Արաբիան]], [[Քուվեյթ|Քուվեյթը]], [[Իրաք|Իրաքը]], [[Իրան|Իրանը]], [[ԱՄԷ]]-ն (Արաբական Միացյալ Էմիրություններ)։ Այստեղ է կենտրոնացած նաև բնական գազի համաշխարհային պաշարների 1/4-ը ։ [[Գազ|Գազի]] պաշարներով հարուստ են Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան։ [[Բոր|Բորի]] և [[Քրոմ|քրոմի]] հումքի համաշխարհային նշանակության պաշարներ կան [[Թուրքիա|Թուրքիայում]], կալիումական աղերի՝ [[Իսրայել|Իսրայելում]], [[Հորդանան|Հորդանանում]] և Իրանում։ Երկաթի, պղնձի ու բազմամետաղների հանքաքարի զգալի պաշարներով առանձնանում են Իրանը, Թուրքիան և Հայաստանը։ Տարածաշրջանի գյուղատնտեսական առաջատար ճյուղը բուսաբուծությունն է։ Հացահատիկային հիմնական մշակաբույսերն են ցորենը, բրինձը, գարին, եգիպտացորենը։ Տարածված ճյուղ է պտղաբուծությունը։ Մշակում են [[նուռ]], [[նուշ]], [[ծիրան]], [[թուզ]], ձիթապտուղ, ցիտրուսներ։ Լայն տարածում ունի [[Խաղող|խաղողագործությունը]]։ Տարածաշրջանն աշխարհում առաջինն է [[Փյունիկ|փյունիկյան]] արմավի արտադրությամբ (Իրաք, Սաուդյան Արաբիա, Իրան)։ Տարածաշրջանի երկրները զարգացած երկրներից ներմուծում են [[Մեքենա|մեքենաներ]] և սարքավորումներ, ինչպես նաև ժամանակից տեխնոլոգիաներ։ Արտահանում են [[նավթ]], [[բնական գազ]] և այլ օգտակար հանածոներ, [[Բուսաբուծություն|բուսաբուծության]] և [[Անասնապահություն|անասնապահական]] արտադրանք, [[Գորգ|գորգեր]], տնայնագործական ապրանքներ։
 
== Երկրներ ==
Այսօր քաղաքական տեսանկյունից Արևմտյան Ասիան ընդգրկում է հետևյալ երկրները՝
 
* [[Աբխազիա]]
* [[Ադրբեջան]]
* [[Հայաստան]]
* [[ԼՂՀ|Արցախ]]
* [[Աֆղանստան]]
* [[Բահրեյն]]
* [[Վրաստան]]
* [[Եգիպտոս]] (միայն [[Սինայի թերակղզի]]<nowiki/>ն)
* [[Իսրայել]]
* [[Հորդանան]]
* [[Իրաք]]
* [[Իրան]]
* [[ԼՂՀ]]
* [[Յեմեն]]
* [[Կատար]]
* [[Կիպրոս]]
* [[Քուվեյթ]]
* [[Լիբանան]]
* [[ՄԱԷ]]
* [[Օման]]
* [[Սաուդյան Արաբիա]]
* [[Սիրիա]]
* [[Թուրքիա]]
* [[Հարավային Օսիա]]
 
{{Երկրամասեր}}
 
[[Կատեգորիա:Ասիա]]