«Բարբարա Բրիլսկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
 
== Կենսագրությունը ==
Բարբարա Բրիլսկան ծնվել է [[Լոձ]] [[քաղաք]]ի մոտակայքում գտնվող Սկոտնիկի [[գյուղ]]ում: Առաջին անգամ էպիզոդիկ դերով հանդես է եկել 15 տարեկանում ` «Երջանկության կրկնակոշիկները» ([[1958]]թ.) ֆիլմում: Սովորել է Լոձի բարձրագույն թատերական դպրոցում և մասնակցել թատերական խմբակի ներկայացումներին: [[1967]]թ-ին ավարտել է [[Վարշավա]]յի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բարձրագույն դպրոցը: Մի քանի ֆիլմերից հետո, [[1966]]թ-ին նկարահանվել է [[Բոլեսլավ Պրուս]]ի [[վեպ]]ի մոտիվներով նկարահանված, [[Եժի Կավալերովիչ]]ի [[Փարավոն (ֆիլմ) | «Փարավոն»]] կինոնկարում ` կատարելով քրմուհի Կամայի դերը: Բարբարա Բրիլսկային մեծ ճանաչում է բերել Եվայի դերը` [[1972]]թ-ին նկարահանված «Սիրո անատոմիան» կինոնկարում:
 
Բարբարա Բրիլսկան նկարահանվել է նաև խորհրդային, չեխոսլովակյան, գերմանական և բուլղարական կինոնկարներում: ԽՍՀՄ-ում նա հայտնի է դարձել [[1975]]թ-ին նկարահանված, [[Էլդար Ռյազանով]]ի «[[Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ]]» կինոնկարով: Այդ ֆիլմում կատարած դերի համար արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի: