«Մարիա Ֆեոդորովնա (Դագմար)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Նա պաշտում էր իր ավագ որդուն` Նիկոլային, ում հետ շատ կապնված էր և կիսում էին իր գաղտնիքները:
Ալեքսանդր III-ի ընտանիքը շատ ամուր էր: Նրանք վարում էին համեմատաբար համեստ ապրելակերպ: Մարիա Ֆեոդորովնան իր ձեռքով ուտեստներ էր պատրաստում և հյուրասիրում իր ամուսնուն և երեխաներին:
 
 
== Ռուսաստանի կայսրուհի ==
 
Կայսր [[Ալեքսանդր II]]-ի վարած քաղաքականության օրոք կայսրությունում անհամեմատ շատացել էին տեռորիստական խմբերը: Կայսրի վրա կատարվել էին յոթ մահափորձեր, սակայն դրանցից ոչ մեկում չէր հաջողվել նրան սպանել: Սակայն 1881 թվականի մարտի 13-ին 62 տարեկան Ալեքսանդր II-ի վրա նետած ռումբը նրան մահացու վիրավորեց:
Մարիա Ֆեոդորովնան իր հուշերում գրում էր ահասարսուռ տեսարանի մասին: Նա հիշում էր, թե ինչպես դեռ վիրավոր Ալեքսանդր II-ին բերեցին պալատ: Ռումբը նետվել էր Ալեքսանդրի ոտքերին: Ըստ Մարիայի, նրա որքերը ծնկներից ներքև կտրված էին և ուժեղ արյուն էր հոսում: Նման ծանր իրավիճակում գտնվող կայսրը մի քանի ժամից մահացավ և նրա որդին՝ Ալեքսանդր III-ը դարձավ կայսր, իսկ Մարիա Ֆեոդորվնան՝ կայսրուհի:
Ռուս ժողովուրդը պաշտում էր նոր կայսրուհուն:
Մարիան իր շարժուձևով իրական կայսրուհի էր՝ ըստ տարբեր վկայությունների:
Մարիայի համար նոր պաշտոն ստանձնելը այդքան էլ ուրախալի չէր: Նա իր օրագրում գրում էր, որ իր ուրախ օրերը մնացին անցյալում և սկսեցին տագնապի և անհանգստության ժամանակները: Նա անհանգստանում էր իր ամուսնու անվտանգության համար:
 
 
1322

edits