«Մարիա Ֆեոդորովնա (Դագմար)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
=== Նշանադրությունները և ամուսնությունը ===
[[Dosya:Dagmar 1864.jpg|thumb|right|200px|Դագմարը 1864 թվականին]]
[[File:Nixa_%C3%A9s_Dagmar.jpg|thumb|left|200px|Դագմարը և Մեծ Իշխան Նիկոլայ Ալեքսանդրովիչը]]
[[File:Tsarevich_Alexander_Alexandrovich_of_Russia_and_Princess_Dagmar_of_Denmark.jpg|thumb|right|200px|Դագմարը և Մեծ Իշխան Ալեքսանդր Ալեքսանդրովիչը]]
 
=== Ամուսնությունը ===
[[File:Maria_Fyodorovna_of_Russia_by_H._von_Angeli_(1874,_Hermitage).jpg|thumb|left|200px|Մարիա Ֆեոդորովնա]]
 
Հարսանեկան ճոխ արարողությունը տեղի ունեցավ 1866 թվականի նոյեմբերի 9-ին Սանկտ-Պետերբուրգի Ձմեռային Պալատում: Ներկա էին տարբեր եվրոպական թագավորական ընտանիքների ներկայացուցիչներ: Մարիա Ֆեոդորովնայի ծնողները չէին կարողացել ներկայանալ ֆինանսական դժվարությունների պատճառով և ընտանիքից ներկա էր Մարիայի եղբայրը՝ արքայազն Ֆրեդերիկը:
 
Հարսանեկան արարողությունից հետո Մարիան և Մեծ Իշխան Ալեքսանդրը տեղափոխվեցին Անիչկովի պալատ, որտեղ նրանք ապրեցին հետագա 15 տարիները: Ամառները նրանք անց էին կացնում Ղրիմի Լիվադիայի պալատում և Դանիայում:
 
=== Երեխաները ===
 
Մարիա Ֆեոդորովնան հայտնի էր իր բարությամբ: Նրա առաջին երեխան՝ ապագա կայսր [[Նիկոլայ II]]-ը ծնվեց 1868 թվականի մայիսի 18-ին: Նրա և [[Ալեքսանդր III]]-ի երկրորդ զավակը՝ Ալեքսանդր Ալեքսանդրովիչը ծնվեց 1869 թվականին, բայց մահացավ վաղ հասակում մինինգիտ հիվանդությունից: Այնուհետև ծնվեցին ևս չորս երեխաներ՝ Մեծ Իշխան Գեորգի Ալեքսանդրովիչ (1871 թ), Մեծ Իշխանուհի Քսենիա Ալեքսանդրովնա (1875 թ), Մեծ Իշխան Միխաիլ Ալեքսանդրովիչ (1878 թ) և Մեծ Իշխանուհի Օլգա Ալեքսանդրովնա (1882 թ):
 
Մարիա Ֆեոդորովնան շատ մոտ էր իր որդիների հետ և համեմատաբար քիչ կապված էր իր դստրերին:
Նա պաշտում էր իր ավագ որդուն` Նիկոլային, ում հետ շատ կապնված էր և կիսում էին իր գաղտնիքները:
Ալեքսանդր III-ի ընտանիքը շատ ամուր էր: Նրանք վարում էին համեմատաբար համեստ ապրելակերպ: Մարիա Ֆեոդորովնան իր ձեռքով ուտեստներ էր պատրաստում և հյուրասիրում իր ամուսնուն և երեխաներին:
 
 
1322

edits