«Վհուկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Ведьма 1897.jpg|մինի]]
'''Վհուկ''' (հավանաբար՝ «վիհ» բառից)<ref>[http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=7&query=%D5%BE%D5%B0%D5%B8%D6%82%D5%AF Հ. Աճառյան. «Հայերեն արմատական բառարան»]</ref>, [[Սնահավատություն|սնահավատ]] պատկերացումների համաձայն՝ [[մարդ]]կանց և [[Կենդանիներ|կենդանի]]ներին վնասելու գերբնական կարողություններով օժտված, դիվային «պիղծ ուժերին» ծառայող չար [[կախարդ]]ուհի։ Վհուկների հանդեպ հավատալիքներն առաջացել են նախնադարյան հարաբերությունների քայքայման ժամանակաշրջանում և մեծապես տարածվել [[միջին դարեր]]ում, կնոջ՝ որպես գայթակղության ու մեղքի աղբյուրի, եկեղեցական քարոզի ազդեցությամբ։ Վհուկներին են վերագրվել [[համաճարակ]]ները, [[երաշտ]]ը, [[բուք]]ը, այլ [[աղետ]]ներ։ Նրանք իբր խոսում են որովայնով (որովայնախոսություն), գուշակում մեռելների ոսկորներով (վհկահարցուկ), հաղորդակցվում պիղծ ուժերին, նրանց հետ վիհերում, անդունդներում մասնակցում գիշերային խրախճանքների։ Վհուկներն իբր օժտված են սավառնելու, կերպարանափոխվելու, անշունչ առարկաները կենդանացնելու կամ անտեսանելի դարձնելու կարողությամբ։ Նրանց հատկանիշներ են դիտվել [[չղջիկ]]ը, [[սև կատու]]ն, [[ցախավել]]ը, [[կրակխառնիչ]]ը, կախարդական խոտը։ Կաթոլիկ եկեղեցին վհկությունը հռչակել է [[հերետիկոսություն]], տանջանքի ու մահապատժի արժանի հանցանք։
11-18-րդ դարերում հազարավոր անմեղ կանայք, մեղադրվելով վհուկության մեջ, ողջակիզվել են [[ինկվիզիցիա]]յի խարույկներում։ Վհուկները սովորաբար պատկերվել է այլանդակ պառավի կերպարանքով, որը կարող է ընդունել հրապուրիչ գեղեցկուհու տեսք։ Վհուկի մասին պատկերացումները ծնել են միջնադարյան բազմաթիվ [[առասպել]]ներ ու զրույցներ, արտացոլվել [[Գրականություն|գրականության]] մեջ։{{ՀՍՀ|հատոր=11|էջ=478}}
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
[[Կատեգորիա:Մոգություն]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վհուկ» էջից