«Ռումինական ուղղափառ եկեղեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 59.
Հենց որ Ռումինիան անցում է կատարել դեպի ժողովրդավարություն, Եկեղեցին ազատվել է պետական վերահսկողությունից, թեև պետությունը դեռ պահպանում է վերահսկողությունը մի շարք բնագավառների, եկեղեցու գույքի, ֆինանսների կառավարման վրա: Պետությունը ֆինանսավորում է տրամադրում եկեղեցուն նրա անդամների թվին համապատասխան, որը հիմնված է մարդահամարի <ref> Ramet 2004, p.280. </ref> և «կրոնի կարիքների»<ref> A world survey of religion and the state, By Jonathan Fox, pg. 167</ref> վրա: Ներկայումս, պետությունը ապահովում է դրամական միջոցներ, որոնք անհրաժեշտ են աշխատավարձերի վճարման համար, քահանաների, սարկավագների, առաջնորդների կենսաթոշակների, պաշտոնաթող հոգևորականների, եկեղեցական անձնակազմի, ինչպես նաև եկեղեցական ծախսերի հետ կապված խնդիրների համար: Ուղղափառ եկեղեցուն տրվում է ավելի քան 100 միլիոն եվրո, աշխատավարձի համար <ref>"International Religious Freedom - Embassy of the United States Bucharest, Romania". Retrieved 5 March 2015.</ref> , լրացուցիչ միլիոններ շինարարության և վերակառուցման, եկեղեցական գույքի համար: Նույնը վերաբերում է Ռումինիայում բոլոր պետական կրոնական կազմակերպություններին:
Պետությունը նախատեսում է նաև աջակցություն եկեղեցու կառուցման և կառուցվածքային պահպանման համար <ref>"BBC News - Romania's costly passion for building churches". BBC News. Retrieved 5 March 2015.</ref>, պետական միջոցներով հոգ է տանում ուղղափառ ճեմարանի, քոլեջների բոլոր ծախսերի, այդ թվում ուսուցիչների և դասախոսների աշխատավարձերի վճարման համար<ref> Law and religion in post-communist Europe By Silvio Ferrari, W. Cole Durham, Elizabeth A. Sewell pg.253</ref>:
 
==Մոլդովայի Հանրապետությունում==
 
Ռումինական ուղղափառ եկեղեցին իրավազորություն ունի նաև [[Մոլդովա]]յում փոքրամասնություն կազմող հավատացյալների նկատմամբ, ովքեր պատկանում են [[Բեսարաբիա]]յի [[մետրոպոլիտություն|մետրոպոլիտությանը]]` ի տարբերություն մեծամասնությանը, ովքեր գտնվում են Մոլդովայի օրթոդոքս եկեղեցու իրավասության տակ` [[Մոսկվա]] յի պատրիարքարանի վերահսկողության ներքո: Չնայած առկա քաղաքական խնդիրներին, Բեսարաբիայի մետրոպոլիտությունը ճանաչվում է օրինական իրավահաջորդը Բեսարաբիայի մետրոպոլիտանական եկեղեցու, ինչպես որ գոյություն էր ունեցել [[1927]] թվականից մինչև [[1944]] թվականին լուծարվելը, երբ նրա կանոնական տարածքը 1947 թվականին դրվեց Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանի իրավասության տակ :
 
== Գրականություն ==