«Շուշիի ազատագրում»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Հետ է շրջվում 4188677 խմբագրումը, որի հեղինակն է՝ 82.199.196.12 (քննարկում) մասնակիցը |
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից |
||
Տող 55.
Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992 թ. մայիսի 8-9-ին: Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում է առաջացել Արցախյան ազատագրական պատերազմում:
Գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, [[Քիրս]]ի ռազմական դիրքերը գրավելուց և [[Լաչին-Շուշի ճանապարհ]]ը հսկողության տակ վերցնելուց հետո՝ [[ՄՄ-21]] ռեակտիվ մարտկոցի համազարկով: Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար [[Արկադի Տեր-Թադևոսյան]]ը:
Տեր-Թադեւոսյանը Շուշիի ազատագրումը նախեւառաջ համարում է ոչ թե հաղթանակ, այլ հաջողություն, որն ուներ իր առաջին դեմքերը. “Աշոտ Ղուլյան, Վալերի Չիթչյան, Յուրի Հովհաննիսյան, Վլադիմիր Բալայան: Մեկի անունն էլ նշեմ, ողջ-առողջ է, որ պետք է բարձրագույն պարգեւի արժանանար` Վալերի Բալայան, ով խորհրդարանում պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահն էր, բայց ղեկավարում էր նաեւ ռազմական գործողությունները: Օրինակ, Մալիբեյլուն նա ազատագրեց: Շուշին ազատագրելու ժամանակ Բաբայանի ուղղության մեջ նա կարեւոր դեր խաղաց: Նրա հետ եւ Սէֆիլյանն էր: Ժիրայրին գիտենք, որ նա հերոս է, հետո նրան դատեցին, բայց Բալայանին ոչ ոք չգիտի: Պետք է ճանաչել բոլորին, միայն այդպես կիմանանք ճշմարտությունը: Կյանքը դաժան է, ես երբեք չեմ մոռանա մի երիտասարդի` Դավիթաշենի Արսենին` լուռ, խաղաղ: Մի անգամ ուտելու բան չունեինք, նա հաց ու շաքար էր տարել գերիներին` կանանց եւ երեխաների: Այդպիսի մարդը կարող է հերոսություն անել”:
Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը մշակվել է Ա. Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, ինչին զինվորականները ձեռնամուխ են եղել [[Խոջալու]]ն ազատագրելուց անմիջապես հետո: Պլանը կազմվել է մարտ-ապրիլ ամիսներին՝ հետախուզական խմբերի կողմից հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տվյալները ճշգրտելուց հետո: Հարձակման ճակատային գիծը շուրջ 25 կմ էր: Հակառակորդը հայկական կողմին գերազանցում էր կենդանի ուժով և սպառազինությամբ: Օպերատիվ իրավիճակը վերահսկվում էր, փոփոխությունների մասին անմիաջպես տեղեկացվում էին Վ. Սարգսյանն ու Ս. Սարգսյանը: Պլանը կազմվել է գաղտնիության պայմաններում՝ Ա. Տեր-Թադևոսյանի, Ռ. Գզողյանի, Ս. Սարգսյանի Լ. Մարտիրոսովի, Ռ. Քոչարյանի, ինչպես նաև հիմնական ուղղությունների հրամանատարներ Սամվել Բաբայանի, Ա. Կարապետյանի, Սեյրան Օհանյանի, Վ. Չիթչյանի և ուրիշների գործուն մասնակցությամբ:▼
-
▲
Ապրիլի 28-ին արդեն վերջնականապես որոշվել, ճշգրտվել էին հարձակման գլխավոր ուղղությունները, հրամանատարները, առկա զենք ու զինամթերքի քանակը:
|