82 200
edits
չ (կրճատումների բացում, փոխարինվեց: մլրդ → միլիարդ) |
No edit summary |
||
'''Կապի համակարգ''' կամ '''հեռահաղորդակցություն''', էլեկտրական ազդանշանների միջոցով ինֆորմացիայի հաղորդման էլեկտրոնային սարքերի համալիր։ Տարբերում են [[հաղորդալարային կապ]]ի և [[ռադիոկապ]]ի համակարգեր։ Ավտոմատ բազմականալ կապի զարգացման շնորհիվ այժմ այդ երկու համակարգերը էապես քիչ են տարբերվում։ Հետևաբար կարելի է դիտարկել կապի ընդհանրացված համակարգը, որի ֆունկցիոնալ սխեման պարունակում է հետևյալ հանգույցները՝ հաղորդագրության (խոսք, գիր, պատկեր և այլն) աղբյուր, հաղորդագրությունը էլեկտրական ազդանշանի փոխակերպող սարք (միկրոֆոն, ֆոտոէլեմենտ և այլն), [[մոդուլյատոր]], որը ցածր հաճախականության ազդանշանը վերածում է բարձրահաճախայինի։
Ռադիոկապում մոդուլյատորն անհրաժեշտ է ազդանշանը առանց հաղորդալարի մեծ հեռավորությունների վրա հաղորդելու համար, իսկ հաղորդալարային կապում դրանով լուծվում է գծի հաճախային «խտացման»՝ նույն գծով բազմաթիվ ազդանշանների միաժամանակյա հաղորդման խնդիրը։ Այնուհետև բարձրահաճախային (մոդուլված) ազդանշանը ուժեղացվում է և ուղարկվում գիծ։ Ռադիոգծում այն նախապես փոխակերպվում է էլեկտրամագնիսական ալիքների՝ անտենայի միջոցով։ Ընդունման կետում բարձրահաճախային ազդանշանը անտենայի կամ հաղորդալարի ելքից անցնում է ընտրողունակ սարքին (հաճախային զտիչ, եթե «խտացումը» կատարվել է ըստ հաճախականության), ապա ուժեղացվում է և արվում դետեկտորին, որը մոդուլված ազդանշանից անջատում է ցածր հաճախականության ինֆորմացիան։ Սովորաբար ինֆորմացիոն ազդանշանը նորից է ուժեղացվում և փոխակերպվում ոչ էլեկտրական բնույթի հաղորդագրության (խոսք, գիր, պատկեր և այլն)։ Կապի տարբեր համակարգերում այս կամ այն հանգույցը կարող է բացակայել կամ իր հերթին կազմել հանգույցների համալիր (օրինակ, մոդուլյատորը թվային կապում)։ Բարձրորակ և օպերատիվ հաղորդում իրականացնելու նպատակով ստեղծվել է ''կապի միասնական ավտոմատացված համակարգ՝ ԿՄԱՀ (EACC)''։
Մեր օրերում լայնորեն գործածվում են «անթել»՝ բջջային հեռախոսները, որոնք հնարավորություն են տալիս խոսել ցանկացած վայրից, ուղարկել կարճ հաղորդագրություններ և նույնիսկ միանալ համացանցին (ինտերնետ)։
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=252}}
[[Կատեգորիա:Կապ]]
[[Կատեգորիա:Հաղորդակցություն]]
|
edits