«Արտազատական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ր , → ր, oգտվելով ԱՎԲ
Տող 25.
 
Երիկամային մարմնիկները բարդ կենսաբանական ֆիլտրեր են, որոնց ֆիլտրող մակերեսը կազմում է մոտավորապես 5-6 մ<sup>2</sup></tt>։ Երիկամների միջոցով յուրաքանչյուր րոպեում հոսում է օրգանիզմի ամբողջ արյան 1/5-ը։ Երիկամներն [[արյուն]] են ստանում որովայնային աորտայից։
 
== Միզատար ուղիներ ==
Միզատար ուղիներն են՝ [[երիկամային բաժակներ]]ը և [[ավազան]]ը, [[միզածորան]]ը, [[միզապարկ]]ը և [[միզուկ]]ը, որը տղամարդկանց մոտ միաժամանակ կատարում է սերմնահեղուկի օրգանիզմից դուրս բերման ֆունկցիան։
 
Երիկամային բաժակների և ավազանի, միզածորանի և միզապարկի կառուցվածքը ընդհանուր գծերով համընկնում է։ Սրանցում տարբերում ենք լորձաթաղանթը, որը կազմված է [[փոփոխական էպիթել]]ից և սեփական թիթեղից, [[ենթալորձային հիմ]]ից, մկանային և արտաքին թաղանթներից։ Երիկամային բաժակների և ավազանի պատում փոփոխական էպիթելի տակ տեղադրված լորձաթաղանթի սեփական թիթեղը աննկատելիորեն անցնում է [[ենթալորձային հիմ]]ի շարակցական հյուսվածքի։ [[Մկանային թաղանթ]]ը կազմված է հարթ մկանային բջիջների 2 բարակ շերտից՝ ներքին՝ [[երկայնաձիգ]], և արտաքին՝ [[օղաձև]]։ Սակայն երիկամային բուրգերի պտկիկների շուրջը պահպանվում է հարթ մկանային բջիջների միայն մեկ՝ օղաձև շերտ։ Արտաքին թաղանթը առանց կտրուկ սահմանների անցնում է շարակցական հյուսվածքի, որը շրջապատում է խոշոր երիկամային անոթները։ Միզածորանները լորձաթաղանթի խորը երկայնական ծալքերի առկայության շնորհիվ ձգվելու արտահայտված ունակություն ունեն։ Միզածորանի ստորին հատվածի ենթալորձային հիմում կան մանր [[ալվեոլախողովակակազմ գեղձեր]], որոնք կառուցվածքով նման են [[շագանակագեղձ]]ին։ Միզածորանների մկանային թաղանթը վերին կեսում կազմված է երկու շերտից՝ ներքին՝ երկայնաձիգ, և արտաքին՝ օղաձև։ Միզածորանի ստորին մասում մկանային թաղանթն ունի 3 շերտ՝ ներքին և արտաքին շերտերը երկայնաձիգ ուղղություն ունեն, իսկ միջին շերտը՝ օղաձև։ Միզածորանների մկանային թաղանթում՝ միզապարկի պատով անցնելու տեղում հարթ մկանային բջիջների խրձերն ընթանում են միայն երկայնաձիգ ուղղությամբ։ Կծկվելով՝ սրանք բացում են միզածորանի բացվածքը՝ անկախ միզապարկի հարթ մկանների վիճակից։ Արտաքինից միզածորանները պատված են շարակցահյուսվածքային ադվենտիցիալ թաղանթով։ Միզապարկի լորձաթաղանթը կազմված է փոփոխական էպիթելից և սեփական թիթեղից։ Սրա մանր արյունատար անոթները հատկապես շատ են մոտենում էպիթելին։ Սմքած կամ փոքր–ինչ ձգված միզապարկի լորձաթաղանթն ունի բազմաթիվ ծալքեր։ Դրանք բացակայում են միզապարկի հատակի առաջնային բաժնում, որտեղ բացվում են միզածորանները, և դուրս է գալիս միզուկը։ Միզապարկի պատի այդ հատվածն ունի եռանկայն տեսք, զուրկ է ենթալորձային հիմից, իսկ լորձաթաղանթը սերտաճած է մկանային թաղանթին։ Լորձաթաղանթի սեփական թիթեղը ունի [[գեղձեր]], որոնք նման են միզածորանի ստորին հատվածի գեղձերին։ Միզածորանի մկանային թաղանթը կազմված է երեք ոչ խիստ սահմանազատված շերտերից. ներքին և արտաքին՝ երկայնաձիգ բջիջներով, և միջին՝ օղաձև։ Հարթ մկանային բջիջները նման են ծայրերը հատած իլիկների։ Այս թաղանթի մկանային հյուսվածքը շարակցահյուսվածքային խտրոցներով բաժանվում է խոշոր խրձերի։ [[Միզապարկի վզիկ]]ում օղաձև շերտը գոյացնում է մկանային սֆինկտր։ Միզապարկի վերին, հետին և մասնակիորեն կողմնային մակերեսների արտաքին թաղանթը պատված է որովայնամզի թերթիկով (շճաթաղանթով)։ Մնացած մասերում այն ադվենտիցիալ է։
 
== Միզագոյացում ==